Հայաստանը զրկուել է Ռուսաստանի գլխաւորած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւնում (ՀԱՊԿ) ձայնի իրաւունքից՝ նոյեմբերի 11-ին անդամ պետութիւնների ընդունած որոշման հետեւանքով։
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ սահմանափակումները կապուած են Հայաստանի կողմից կազմակերպութեան անդամավճարները չվճարելու հետ։
Որոշման արդիւնքում Հայաստանն այլեւս չի կարող քուէարկել կազմակերպութեան ներսում ընդունուող որոշումների վերաբերեալ կամ ներկայացուցիչներ առաջադրել որոշ ղեկավար պաշտօնների համար։
Չնայած այս որոշմանը՝ Հայաստանը չի հեռացուել ՀԱՊԿ-ից եւ իրաւական առումով շարունակում է մնալ կազմակերպութեան անդամ։
Այս զարգացումը տեղի է ունենում Երեւանի եւ Մոսկուայի գլխաւորած դաշինքի միջեւ աճող լարուածութեան պայմաններում։
Հայաստանը 2024 թուականի փետրուարին սառեցրել էր իր մասնակցութիւնը ՀԱՊԿ-ի գործունէութեանը՝ մեղադրելով կազմակերպութեանը անվտանգութեան ոլորտում ստանձնած պարտաւորութիւնները չկատարելու մէջ։
Նոյեմբերի 5-ին Փաշինեանը յայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի հետաքրքրութիւնն սպառել է։
