Իլան Մասկի ընկերութիւնը մարդկանց վրայ ուղեղի չիպեր փորձարկելու թոյլտուութիւն է ստացել

Իլան Մասկի ընկերութիւնը մարդկանց վրայ ուղեղի չիպեր փորձարկելու թոյլտուութիւն է ստացել

Միացեալ Նահանգների Սննդի եւ դեղերի վարչութիւնը (FDA) ամերիկացի ձեռնարկատէր, Իլան Մասկին պատկանող Neuralink ընկերութեանը թոյլ է տուել կը լինիկական փորձարկումներ կատարել մարդկանց վրայ: Այդ մասին ուղեղի համար չիպեր արտադրող ընկերութիւնը յայտնել է իր Twitter-յան էջում:

«Մենք ուրախ ենք յայտնել, որ ստացել ենք FDA-ի հաւանութիւնը՝ սկսելու մեր առաջին կը լինիկական հետազօտութիւնը մարդկանց վրայ: Սա Neuralink-ի թիմի անհաւատալի աշխատանքի արդիւնքն է՝ FDA-ի հետ սերտ համագործակցութեամբ, եւ ներկայացնում է կարեւոր առաջին քայլը, որը մի օր թոյլ կը տայ մեր տեխնոլոգիաներին օգնել շատ մարդկանց», — գրել է ընկերութիւնը:

Neuralink-ը յաւելել է, որ կը լինիկական փորձարկման համար մարդկանց հաւաքագրումը դեռ չի սկսուել. դրա մասին կը հաղորդուի առաջիկայում:

Ընկերութիւնը նման թոյլտուութեան համար դիմում էր ներկայացրել անցեալ տարուայ սկզբին: 2022 թ.-ի դեկտեմբերին Reuters-ը հաղորդել էր, որ ամերիկեան իշխանութիւնները հետաքննութիւն են սկսել Neuralink-ի նկատմամբ՝ կապուած փորձարկումների ժամանակ կենդանիների իրաւունքների խախտման հետ: Իսկ այս տարուայ մարտին Reuters-ի աղբիւրները հաղորդել էին, որ FDA-ը չի հաստատել մարդկանց վրայ չիպի փորձարկումը, քանի որ սարքի լիթիումային մարտկոցի անվտանգութեան հետ կապուած մտավախութիւններ կային: 

Share