«Ժողովրդավարութեան բաստիոն» կոչուած Հայաստանը դառնում է հակաժողովրդավարական ՔԿՀ. Արման Աբովեան

«Ժողովրդավարութեան բաստիոն» կոչուած Հայաստանը դառնում է հակաժողովրդավարական ՔԿՀ. Արման Աբովեան


«Սա հակաեւրոպական ակցիայ չէ, մենք երբեք նեգատիւ հայեացքով չենք նայել մեր եւրոպացի գործընկերներին, բայց նրանք պէտք է հասկանան թէ ուր են գալիս»,- Հայաստանում ԵՄ ներկայացուցչութեան դիմաց ասաց Բարգաւաճ Հայաստան կուսակցութեան անդամ Արման Աբովեանը։

ԵՄ քաղաքական միաւորումների անդամ ՀՀ 6 կուսակցութիւն միասնական նամակ էին յանձնում Եւրամիութեան ներկայացուցչութեանը՝ ԵՄ քաղաքական համայնքի կոնֆերանսին ընդառաջ բարձրաձայնելով Հայաստանում ժողովրդավարութեան ոտնայարման բազմաթիւ դէպքերի եւ Բաքուի բանտերում ապօրինաբար պահուող հայ ռազմագերիների վերաբերեալ։

«Ժողովրդավարութեան բաստիոն կոչուած Հայաստանը դառնում է հակաժողովրդավարական ՔԿՀ-ի»,-Հայաստանի իրավիճակը ներկայացրեց Արման Աբովեանը։

Նրա խօսքով՝ եւրոպացի լիդերները պէտք է շատ յստակ հասկանան, որ Հայաստանում լուրջ խնդիրներ կան ժողովրդավարութեան հետ եւ այն տեսլականի առումով, որը Աշխարհի եւ Եւրոպայի համար առաջընթացի ցուցանիշ է։

Ըստ Աբովեանի, բոլորին է յայտնի, թէ Հայաստանում ինչ բռնաճնշումներ են իրականացւում, ինպիսի իրավիճակ է ստեղծուել, երբ քաղաքական հայեացքների, սոցցանցերում գրառման կամ ինչ-որ գրառմանը հաւանութիւն տալու համար մարդկանց աշխատանքից հեռացնում են։

«Այս ամէնը պէտք է հասցուի մեր եւրոպացի գործընկերներին, մի շատ պարզ պատճառով, իրենք տիրապետում են այդ ինֆորմացիային, բայց իրենք նաեւ պէտք է իմանան, որ ՀՀ-ի քաղաքացիները հաշտ չէն այն իրավիճակի հետ, որը ձեւաւորուել է այսօր Հայաստանում»,-ասաց ԲՀԿ անդամը։

Նա նաեւ նկատեց, որ ՀՀ գործող իշխանութիւնները դադարում են պաշտպանել հայկական շահերը եւ ամբողջովին տեղաւորւում են ադրբեջանական հակահայ քաղաքականութեան մէջ։

Share