Ցանկացած յղում Արցախի Հանրապետութեանը նշանակում է պատերազմի կոչ. Նիկոլ Փաշինեան

Ցանկացած յղում Արցախի Հանրապետութեանը նշանակում է պատերազմի կոչ. Նիկոլ Փաշինեան

Նիկոլ Փաշինեանն արդեն չի էլ թագցնում իր հակահայկական նպատակները:

Հայաստանի նոր Սահմանադրութեան մէջ Անկախութեան հռչակագրին յղում չպէտք է լինի, քանի որ վերջինս կառուցուած է «կոնֆլիկտի տրամաբանութեան» վրայ։ Այս յայտարարութիւնն արել է վարչապետ Նիկոլ Փաշինեանը՝ մարտի 12-ին կառավարութիւնում ճեպազրոյցի ժամանակ։

Ըստ կառավարութեան ղեկավարի՝ հնարաւոր չէ կառուցել անկախ պետութիւն՝ հիմնուելով հակամարտութեան տրամաբանութեան վրայ։

«Անկախութեան հռչակագիրը կառուցուած է կոնֆլիկտի տրամաբանութեան վրայ։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանութեան վրայ գնալ եւ ուզէնալ անկախ պետութիւն կառուցել»,- ասել է Փաշինեանը։

Նա ընդգծել է, որ ցանկացած յղում «Արցախի Հանրապետութեանը» նշանակում է պատերազմի կոչ, որը վաղ թէ ուշ յանգեցնելու է նոր բախումների։ Վարչապետը նաեւ քննադատել է եկեղեցու ներկայացուցիչներին՝ նրանց անուանելով «պատերազմի կուսակցութեան առաջնորդներ»։

«Ղարաբաղեան շարժում չկայ, եւ ամէն անգամ, երբ խորանից կամ ամբիոնից յղում են անում «Արցախի Հանրապետութիւն», դա պատերազմի ճանապարհին ոտք դնել է»,- ասել է նա։

Փաշինեանը նաեւ զուգահեռներ է անցկացրել Ադրբեջանի խօսոյթի հետ՝ նշելով, որ հակադիր կողմն էլ զարգացնում է «վերադարձի» թեման, ինչը նոյնպէս տանում է դէպի բախում։

Բաքուն պնդում է, որ Հայաստանի Սահմանադրութեան նախաբանը, որը յղում է անում Հայաստանի 1990-ի Անկախութեան հռչակագրին, տարածքային պահանջ է ենթադրում Ադրբեջանին, քանի որ Անկախութեան հռչակագիրն իր հերթին յղում է անում Հայկական ԽՍՀ-ի՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնաւար Մարզի վերամիաւորման մասին օրէնքին։

Պաշտօնական Բաքուն պարբերաբար յայտարարում է, որ «Խաղաղութեան պայմանագրի ստորագրման գլխաւոր պայմանը Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութիւնն է»։

Share