Բացայայտուել է Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի դէմ ադրբեջանական արշաւ՝ ազգութեամբ հայերի, այդ թւում ՀՀ ԱԺ ՔՊ պատգամաւորի ներգրաւմամբ

Բացայայտուել է Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի դէմ ադրբեջանական արշաւ՝ ազգութեամբ հայերի, այդ թւում ՀՀ ԱԺ ՔՊ պատգամաւորի ներգրաւմամբ

Բացայայտուել է Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի դէմ ադրբեջանական արշաւ՝ ազգութեամբ հայերի, այդ թւում ՀՀ ԱԺ պատգամաւորի ներգրաւմամբ

Լոնդոնում տեղակայուած “Apollo Strategic Communications” կազմակերպութիւնը 2026թ․ մարտի 2-ին, ամերիկեան լրատուամիջոցներին ուղարկուած նամակով վերջիններիս խմբագիրներին առաջարկել է «ոչ հրապարակային քննարկումներ»՝ նպատակ ունենալով արատաւորել Հայ դատի Ամերիկայի յանձնախմբին, արժեզրկել ու վարկաբեկել դրա գործունէութիւնը։ Ամերիկեան լրատուամիջոցներին ուղարկուած փակ նամակը յայտնուել է Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի մօտ։ Ուշագրաւ է՝ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի վերաբերեալ խոստացուող «տեղեկատուութիւնն» ամբողջութեամբ համապատասխանում է Հայ դատի համակարգի դէմ պայքարում ադրբեջանաթուրքական շրջանակների կողմից օգտագործուող կեղծ պնդումներին։

Ուսումնասիրութիւնները ցոյց են տալիս, որ “Apollo Strategic Communications” –ի մայր ընկերութեանը՝ “RSK Group”-ին է պատկանում “Azerbaijan Environment and Technology Centre” Ltd» դուստր ընկերութիւնը, որը լայնածաւալ ծրագրեր է իրականացնում Ադրբեջանում, մասնաւորապէս Կասպեան տարածաշրջանում, իսկ “Apollo”-ն իր գրանցումից ի վեր՝ 2009 թուականից, գործել է մի քանի անուանումներով՝ “Red Public Relations Limited” եւ “Apollo Public Relations Limited”։

Ցաւօք, ադրբեջանական ակնյայտ ուղղորդմամբ այս արշաւին են միացել նաեւ ազգութեամբ հայեր եւ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներ, այդ թւում ՀՀ ԱԺ պատգամաւոր։ Մասնաւորապէս, մարտի 2-ի նամակով ամերիկեան մամուլի պատասխանատուներին առաջարկւում է Հայ դատի Ամերիկայի յանձնախմբին վարկաբեկող տեղեկատուութեան փոխանցում հետեւեալ անձանց հետ հանդիպումների միջոցով․

  1. Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կոնգրէսական յանձնաժողովի անանուն աշխատակից,
  2. ՀՀ ԱԺ «Քացաքացիական պայմանագիր» իշխող խմբակցութեան պատգամաւոր Մարիայ Կարապետեան,
  3. Պատմաբան Նժդեհ Յովսեփեան,
  4. «Քարնեգի» հիմնադրամի այցելու-գիտաշխատող Կարոյ Փայլան։

Աւելի ուշ, X-ի իր միկրոբլոգում Կարոյ Փայլանը հրաժարուել է այդ արշաւին մասնակցութիւնից՝ գրելով․ «լրագրողներին իմ անունից ուղարկուել են հաղորդագրութիւններ Հայաստանի վերաբերեալ, որոնք ես չեմ լիազօրել»։

Յատկանշական է նաեւ, որ այս արտահոսքից յետոյ “Apollo Strategic Communications”-ը փակել է իր X-ի իր օգտահաշիւը, իսկ աշխատակիցների ցանկից հեռացրել է հրապարակուած նամակը ստորագրած աշխատակից Դենիել Բլեյք-Մարտինի տուեալները։

Կատարուածի վերաբերեալ Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը “Apollo Strategic Communications”-ից պահանջում է հետեւեալ հարցերի պատասխանը․

  1. Ո՞վ է վարձել “Apollo”-ին՝ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի դէմ արշաւ իրականացնելու համար եւ որքա՞ն գումար է վճարուել։
  2. Եթէ “Apollo”-ն Ամերիկայում գործել է օտար պատուիրատուի անունից՝ ամերիկեան կազմակերպութեան դէմ, ապա ինչո՞ւ չի գրանցուել ԱՄՆ Արդարադատութեան նախարարութիւնում՝ Foreign Agents Registration Act (FARA) օրէնքի համաձայն։
  3. Ինչպե՞ս եւ ինչո՞ւ են այս գաղտնի արշաւում ներգրաւուել Մարիայ Կարապետեանը, Նժդեհ Յովսեփեանը եւ Կարոյ Փայլանը։
  4. Ի՞նչ կապեր ունի “Apollo” –ի մայր ընկերութիւնը՝ RSK Groupը, Ադրբեջանի, Ալիեւների ընտանիքի եւ Կասպեան տարածաշրջանի էներգէտիկ ընկերութիւնների հետ։

Կից ներկայացւում է ամերիկեան լրատուամիջոցներին գաղտնի կերպով ուղարկուած նամակը։

Apollo’s letter

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենեակ
11 մարտ 2026թ.

Share