Ալֆա-Նիւզի հարցազրոյցը ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ՝ Լևոն Պարոնեանի հետ

Ալֆա-Նիւզի հարցազրոյցը ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ՝ Լևոն Պարոնեանի հետ

Մեզ համար ինքնիշխան Հայաստանը գերագոյն արժէք է, սակայն ՀՅԴ-ն անընդունելի է համարում իշխանութիւնների վարած հակազգային քաղաքականութիւնը, ժողովրդավարական նորմերի խախտումն ու քաղաքական հետապնդումները, մասնաւորապէս՝ Հայ Առաքելական Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ քաղբանտարկեալների նկատմամբ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում յայտարարել է ՀՅԴ Արեւմտեան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Լեւոն Պարոնեանը։

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին եւ Վեհափառ Հայրապետին դատարան հրաւիրելուն՝ Լեւոն Բարոնեանը նշել է, որ դա պետութեան կողմից Եկեղեցու ներքին գործերին ապօրինի միջամտութիւն է։

«Իշխանութիւնների այս քայլը Սահմանադրութեան հերթական եւ թերեւս ամենակոպիտ խախտումն է։ ՀՀ Սահմանադրութիւնը ոչ միայն յատուկ կարգավիճակ է սահմանում Հայ Առաքելական Եկեղեցու համար, այլեւ արգելում է պետութեան միջամտութիւնը կրօնական կազմակերպութիւնների ներքին գործերին»,- ընդգծել է ՀՅԴ ներկայացուցիչը։

Բարոնեանը նաեւ յիշեցրել է, որ Հայաստանի իշխանութիւնների գործողութիւնները խստօրէն դատապարտել են ինչպէս ՀՅԴ Բիւրոն, այնպէս էլ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա-ն եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը (ՀԲԸՄ)՝ կոչ անելով չմիջամտել Մայր Աթոռի ներքին որոշումներին։

Մանրամասները դիտել տեսանիւթում

Share