ՀԱԿ-ը կը մասնակցի ընտրութիւններին առանձին․ յայտարարութիւն

ՀԱԿ-ը կը մասնակցի ընտրութիւններին առանձին․ յայտարարութիւն

Հայ Ազգային Կոնգրեսը բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրեց Սամուել Կարապետեանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ գալիք ընտրութիւններում ազգակործան ռեժիմի դէմ մեծ դաշինք ստեղծելու նպատակով: Այս մասին յայտարարութիւն է տարածել ՀԱԿ-ը։

«Դրսեւորել ենք առաւելագոյն ճկունութիւն, դաշինքի ստեղծման համար որեեւէ նախապայման չդնելով: Մեզանից անկախ պատճառներով, այդ դաշինքը չկայացաւ:

Հայ Ազգային Կոնգրեսը, հետեւաբար, կը մասնակցի ընտրութիւններին առանձին` միեւնոյն ժամանակ պատրաստ լինելով համագործակցել ինչպէս «Ուժեղ Հայաստանի», այնպէս էլ քաղաքական այլ ընդդիմադիր ուժերի հետ եւ´ ընտրական ժամանակաշրջանում, եւ´ընտրութիւններից յետոյ խորհրդարանում կոալիցիայ կազմելու եւ երկիրը վերահաս սպառնալիքներից փրկելու գործում»

Share