2023-ի գարունը Փաշինեանի ռեժիմի վերջին գարունն է. Էդուարդ Շարմազանով

2023-ի գարունը Փաշինեանի ռեժիմի վերջին գարունն է. Էդուարդ Շարմազանով

168TV-ի՝ «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրը ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է:

Է. Շարմազանովի հետ զրոյցի ընթացքում քննարկուած հիմնական թեմաները՝ թէզերով.

— Դիզայներ Արամ Նիկոլեանի արարքը հաւաքական հայ մարդու պոռթկում էր: Միջազգային հանրութիւնը պէտք է իմանայ, որ հայի կերպարը Նիկոլ Փաշինեանը չէ:

— Արամ Նիկոլեանի քայլից յետոյ համացանցում իշխանական ֆէյքերն ու պատգամաւորները լծուեցին նրա արարքը դատապարտելու գործին, իբր սրանից յետոյ Ադրբեջանը մեր, Բաքւում պահւող մեր գերիների հետ վատ է վարուելու: Թող նրանք գիտակցեն, որ մեր թիւ մէկ պրոբլեմը Նիկոլի ռեժիմն է: Նիկոլի պատճառով է, որ գերիներ կան: Նիկոլի տգէտ քաղաքականութեան, եւ ոչ թէ՝ Արամ Նիկոլեանի պատճառով են հայ գերիները մինչեւ հիմա պահւում Բաքուի բանտում, Արամ Նիկոլեանի պատճառով չեն Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը, Լաչինն ու Բերձորը տրուել թուրքին, այլ հէնց Նիկոլ Փաշինեանի…

— Քանի դեռ Հայաստանում իշխում է մի խունտա, որը միջազգային հարթակներում, մեր հակառակորդի հետ յարաբերութիւններում ֆուտբոլի ծակ գնդակի կարգավիճակ ունի, մեզ հետ այդպէս են վարուելու:

— Ալիեւը եւ թուրքերը Նիկոլի, ՔՊ-ականների վախը բռնել են:

— Այսպէս կոչուած՝ յեղափոխութեան շահառուն Ադրբեջանը եւ Թուրքիան են, դա հակահայկական, հակաազգային յեղափոխութիւն էր, խօսքն ամենեւին չի վերաբերում մեր ազգին: 2018 թուականի յուլիսին Ալիեւը հրապարակավ յայտարարել է, որ Սերժ Սարգսեանի քաղաքական իշխանութեան հեռացման գործին աջակցել է Ադրբեջանը, եւ սրան չեն արձագանգել Հայաստանի գործող իշխանութիւնները:

— Նիկոլ Փաշինեանն ունի ռեգիոնալ 2 հովանաւոր՝ Ալիեւ եւ Էրդողան:

— Փաշինեանը կաշկանդւում է Ալիեւից եւ Էրդողանից, որովհետեւ նրանք են իրեն պահում իշխանութեան: Երբ պատերազմից յետոյ ՀՀ Գլխաւոր շտաբը, զինւորականները Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով յայտարարութիւն արեցին՝ մէկ Նիկոլն էր ասում, մէկ էլ՝ Ալիեւն ու Էրդողանը, որ դա յեղաշրջում էր, ու նրա հրաժարականը պահանջող ընդդիմադիրներին անուանում ռեուանշիստներ:

— Ինձ թւում է՝ երէկ (ապրիլի 14-ին, Խմբ.) Արամ Նիկոլեանի այդ քայլից յետոյ էլ, գիշերը, Նիկոլը Ալիեւից այնպիսի SMS-ներ է ստացել, որ շաքարը բարձրացել է:

— Եթէ երէկ (ապրիլի 14-ին, Խմբ.)  համալիրում նստածները ամօթի զգացում, նամուս, թասիբ ունենային՝ այնտեղ չէին լինի. 2 օր առաջ թուրք զինւորները վխտում էին Հայաստանի տարածքում, հէնց երէկ յուղարկաւորուել էր Տեղում սպանուած զինւորներից մէկը…

— 2018-ից յետոյ սրանք մեղադրում են մէկ Տէր-Պետրոսեանին, մէկ Ռոբերտ Քոչարեանին, Սերժ Սարգսեանին, հիմա էլ նոր թեմա է կպել. ասելու են՝ եթէ նոր էսկալացիա լինի՝ Արամ Նիկոլեանն է մեղաւոր:

— Ալիեւն իրեն հրապարակայնօրէն քաղաքական ծեծի է ենթարկում, դրանից տուժում է մեր ժողովուրդը: Եթէ չի կարողանում Ալիեւի մօտ իր անձնական արժանապատւութիւնը պաշտպանել, մեր երկրի անվտանգութիւնն ինչպէ՞ս կարող է նա պաշտպանել:

— Սերժ Սարգսեանը Եռատօնի խորհրդանիշն է, իսկ սա՝ պարտութեան: Սերժ Սարգսեանը Շուշին է ազատագրել, իսկ դա յանձնել է Շուշին:

— Մեր թիւ մէկ պրոբլեմը Նիկոլի ռեժիմն է: Մեր գերիների հետ վատ են վարուելու, նոր կորուստներ ու զոհեր ենք ունենալու, քանի դեռ Նիկոլ Փաշինեանն է իշխանութեան: Նիկոլի պատճառով է, որ գերիներ կան: Ո՞ւմ տգէտ քաղաքականութեան արդիւնքում է, որ հայ գերիները Բաքուի բանտում են՝ Արամ Նիկոլեանի՞, թէ՞ Նիկոլ Փաշինեանի:

— Քանի դեռ Հայաստանում իշխում է մի խունտա, որը միջազգային յարաբերութիւններում ֆուտբոլի գնդակից էլ ցածր կարգավիճակ ունի, մեզ հետ այսպէս են վարուելու: Վաղն էլ ասելու են՝ Արցախից մի խօսէք…

— Սրանց կառավարումն աղէտաբեր է ու կործանիչ:

— Նոյեմբերի 9-ի յայտարարութիւնից յետ Նիկոլն առանց թղթի, բանաւոր պայմանաւորուածութիւններով՝ 100 անգամ աւելի շատ տարածք է տուել, քան ապրիլեան քառօրեայից յետոյ, որի շուրջ մեծ աղմուկ էին բարձրացրել…

— Նիկոլի համար երկու կարեւոր արժէք կայ՝ պաշտօնի աթոռը եւ ունիտազի աթոռը:

— ԱԽՔ-ը մեր պետական շահերից խօսելու փոխարէն՝ հարցազրոյցում ասում է՝ Տեղ գիւղում տեղի ունեցածը ԵՄ դիտորդների դէմ էր… Էդ քաղաքական շոպլիկութիւնը ե՞րբ պիտի դադարեցնէք… Տեղ գիւղում տեղի ունեցածը Հայաստանի Հանրապետութեան դէմ է: Սրանք Հայաստանի սուբիեկտայնութիւնն ու անկախութիւնը հասցրել են պատմական մինիմումի:

— Սրանք անկախութեան հետ այնքան կապ ունեն, ինչքան աւանակը գեղասահքի հետ:

— Նիկոլը Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական երկրորդ ճակատի առաջին թեկնածու, պոլիգոն՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ:

— Բազմիցս ասել եմ եւ կրկնում եմ՝ սրանք իրականացնում են թուրք-ադրբեջանական, պանթուրքիստական քաղաքականութիւն:

— Արեւմուտքը չի էլ թաքցնում, որ իր նպատակը ոչ թէ Արցախը կամ Սիւնիքն են, այլ Ռուսաստանին տարածաշրջանից հանելը:

— Մենք աշխարհին հետաքրքրում ենք 4 պատճառով՝ Սիւնիք, ատոմակայան, ռուսական ռազմաբազայի հեռացում եւ Արցախ: Արցախի մեծ մասը սրանք տուել են:

— ԱԽՔ Արմէն Գրիգորեանի եւ Արարատ Միրզոյեանի իրար հակասող յայտարարութիւնները ցոյց են տալիս Նիկոլ Փաշինեանի քաղաքական ռեժիմի ողջ թշուառութիւնը:

/Յիշեցնենք, ՀՀ անվտանգութեան խորհրդի (ԱԽՔ) քարտուղար Արմէն Գրիգորեանն ապրիլի 13-ին հարցազրոյց էր տուել ԶԼՄ-ներից մէկին եւ բառացիօրէն յայտարարել, թէ ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ-ին առաջարկւող օգնութեան նախագծում սպառազինութեան աջակցութիւն չէր նախատեսւում։ «Հայաստանն այս պահին բոլոր տեղերում փնտրում է զէնք եւ զինամթերք։ Չի կարող որեւէ տեղում զէնք-զինամթերքի տեսքով Հայաստանին օգնութիւն առաջարկուել, եւ Հայաստանը հրաժարուի»,- ասել էր Գրիգորեանը։

Իսկ, ահա, նոյն հարցի մասին ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանը դեկտեմբերի 7-ին՝ Ազգային ժողովում կառավարութեան հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադարձել էր ՀԱՊԿ կողմից առաջարկւող փաստաթղթերի բովանդակութեանը եւ յայտարարել. «Քննարկւող որոշման մէջ դիտարկւում էր նաեւ Հայաստանին ռազմատեխնիկական օգնութիւն ցուցաբերելու հարցը, բայց մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականն էր՝ արձանագրումը մեր դաշնակիցների կողմից, որ տեղի է ունեցել ներխուժում ՀՀ տարածք, այնուհետեւ կարող ենք դիտարկել մնացած միջոցները` քաղաքական ճանապարհով հարցի հանգուցածուլում, ադրբեջանական զօրքերի յետքաշման ապահովում, ռազմատեխնիկական աջակցութիւն…»/։

— Հարաւային Կովկասի տարածաշրջանում 2 հզօր ուժ կայ՝ Ռուսաստանը եւ Թուրքիան: Ռուսաստանին ռեգիոնից դուրս մղելու դէպքում այդ վակուումը լրացուելու է Թուրքիայով: Արեւմուտքը տարածաշրջանում նայող է նշանակել Թուրքիային:

— Նիկոլ Փաշինեանը հրաժարուեց ՀԱՊԿ զօրավարժութիւններից: Մերժեց ստորագրել Երեւանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովի ընդունած յայտարարութիւնը:

— Յիշեցնեմ սրանց. 2016-ին ապրիլեան պատերազմից յետոյ էլ Երեւանում ՀԱՊԿ գագաթնաժողով անցկացուեց, ՀՀ-ն նախագահող երկիր էր՝ Սերժ Սարգսեանի գլխաւորութեամբ, ներկայ էին Պուտինը, Լուկաշենկոն, Նազարբաեւը: Ընդունուեց հայամէտ յայտարարութիւն, որտեղ պարտադրւում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը:

— Նիկոլ Փաշինեանի մնալու պարագայում ամբողջ Հայաստանն է միջանցք դառնալու:

— Մենք պէտք է առաջին հերթին վերականգնենք մեր արժանապատւութիւնը:

— Նիկոլի ուժեղութիւնը թուացեալ է: 2023-ի գարունը Նիկոլ Փաշինեանի ռեժիմի վերջին գարունն է՝ համայն հայութեան միասնական ու վճռական կամքի արդիւնքում:

Share