Եթէ ցանկանում եք վերջնականապէս կործանել Հայաստանը, վերսկսէք Ամուլսարի ծրագիրը. Յարութ Բրոնոզեան

Եթէ ցանկանում եք վերջնականապէս կործանել Հայաստանը, վերսկսէք Ամուլսարի ծրագիրը. Յարութ Բրոնոզեան

Հայաստանի Հանրապետութեան վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինեանին,

ՀՀ էկոնոմիկայի նախարար, պարոն Վահան  Քերոբեանին,

ՀՀ առողջապահութեան նախարար, տիկին Անահիտ Աւանեսեանին,

ՀՀ շրջակայ միջավայրի նախարար, պարոն Յակոբ Սիմիդեանին,

Թեմայ՝ Եթէ ցանկանում եք վերջնականապէս կործանել Հայաստանը, վերսկսեք Ամուլսարի ծրագիրը:

Ողջոյն Ձեզ,

Ելնելով Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագիրը վերսկսելու ձեր վերջին որոշումից, կցանկանայի ներկայացնել այս ծրագրի մեր մանրամասն ուսումնասիրութիւնները եւ գնահատականները՝ ձեր դիտարկման եւ գնահատման համար, յուսալով, որ Դուք կուերանայեք Ձեր որոշումը:

Ստորեւ բերուած են Ամուլսարի ծրագրի վերագործարկման ձեր որոշման մասին ձեր տեղեկութիւնները:

https://www.aravot.am/2023/03/14/1328707/   «4-5 տարուայ տառապանքից, չարչարանքից ու ուսումնասիրութիւնից յետոյ յուշագիր ստորագրեցինք»․ Փաշինեանը՝ Ամուլսարի մասին

https://www.youtube.com/watch?v=wdxhbiU9Y0k  «Ամուլսարի հանքի շահագործման կարեւորագոյն շարժառիթներից մէկը ՀՀ–ի անվտանգութիւնն ուժեղացնելն է» էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբեան

https://armenpress.am/arm/news/1104853.html  Աւանեսեանը վստահ է՝ Ամուլսարի հանքը կշահագործուի ստանդարտներին համապատասխան, որպէսզի քաղաքացիների առողջութեանը վնաս չհասցուի:    

https://www.azatutyun.am/a/32283411.html  Ամուլսարի ոսկու հանքը կշահագործուի

Լիդիանի Ամուլսարի ոսկու կամ ոսկեբեր քուարցիտների հանքավայրի վերաբերեալ այս գրութեան նպատակն է ներկայացնել այս նախագծի իրագործելիութիւնը եւ մատնանշել հարակից տեխնիկական, բնապահպանական եւ պայմանագրային փաստէր, խնդիրներ եւ ռիսկեր `այս նախագծի իրագործելիութեան վերաբերեալ աւելի լաւ որոշումներ կայացնելու համար բոլոր շահագրգիռ անձանց համար:


Խնդիրն այն է, որ 2005 թուականին ձեւաւորուած ամերիկեան նորաստեղծ Lydian ընկերութիւնը, որը նոյնպէս գրանցուել է Մեծ Բրիտանիայում որպէս օֆշորային ընկերութիւն, եւ նաեւ Հայաստանում, որպէս Լիդիան Արմենիայ, չունի հանքարդիւնաբերութեան ոլորտում որեւէ նախնական փորձ եւ վարկանիշ, ունի թերի եւ անբաւարար գնահատականներ եւ երաշխիքներ, եւ աշխարհում որեւէ վայրում չի իրականացրել նման քիմիականապէս եւ էկոլոգիապէս վտանգաւոր նախագիծ: Լիդիանի առաջին եւ միակ ծրագիրը Ամուլսարն է որը գտնւում է Հայաստանի ամենակարեւոր ջրային ռեսուրսների սրտում: Եթէ այս հանքը գոյութիւն ունենար մէկ այլ վայրում՝ ջրային ռեսուրսներից հեռու, ապա դրա վտանգաւոր բնապահպանական ազդեցութիւններն ու հետեւանքները շատ աւելի քիչ կը լինէր, եւ դուք ընդհանրապէս չէիք լսի իմ ձայնը։

Ամուլսարի գտնուելու վայրը ինչպէս ցոյց է տրուած այստեղ https://goo.gl/rx1pi5  եւ այստեղ http://bit.ly/2JKnvep, ամէնից կարեւոր ռիսկային գործոնն է, տեղակայուած երեք գէտէրի (Արփայ, Դարպ եւ Որոտան), երկու ջրամբարների (Սպանդարեան եւ Կեչուտ) եւ ստորգէտնեայ թունելի միջեւ, Ջերմուկի մօտակայքում, որը նոյնպէս կանդրադառնայ Սեւանայ լճի վրայ: Լիդիանի կողմից գործառնական ժամանակահատուածում կանխատեսուած ստորերկրեայ ջրերի հոսքի ուղիները https://goo.gl/hJjKPY եւ հանքի փակուելուց յետոյ https://goo.gl/tky7zR,  վերցուած Lydian-ի այս փաստաթղթից ՝ https://goo.gl/MhEkX4, այս նախագիծը խոցելի է դարձնում Ամուլսարում ցանկացած հանքարդիւնաբերական գործունէութիւն: Թող Լիդիանը պարզաբանի, թէ ինչ է տեղի ունենալու շրջակայ մակերեսի եւ ստորերկրեայ ջրերի հետ  
դրենաժի պատճառով, եւ ինչպե՞ս Լիդիանը կը կանգնեցնի ստեղծուած աղտոտումը: Թթուային դրենաժի անուէրահսկելի բարձր մակարդակի պատճառով, ըստ Ձեզ, ի՞նչ կարող է պատահել հարիւրամեակների ընթացքում Հայաստանի լաւագոյն ջրային ռեսուրսների սրտին: Ընդհանրապէս, հանքարդիւնաբերական գործունէութիւնը չպէտք է մօտ լինի կարեւոր ջրային ռեսուրսներին, ինչը Ամուլսարում է:

Մեկ այլ կարեւոր ռիսկի գործոն է հանքային ապարների կառուցուածքը (the composition of the ore deposit), 0,75 գրամ ոսկի մէկ տօննայ հանքավայրի մէջ: Դա նշանակում է տարածքի մեծ աւերում ոսկին ստանալու համար։

Խնդրում եմ դիտել հանգուցեալ ակադեմիկոս Արմէն Սաղաթելեանի հարցազրոյցը ստորեւ՝ թթուային դրենաժի հետեւանքով առաջացած ռիսկերի մանրամասն բացատրութեան համար:

https://www.youtube.com/watch?v=m5lxLRtBaKw Ամուլսարի հանքի շահագործման խնդիրները: Պրոֆ. Արմէն Սաղաթելեան

Ինձ թւում է, որ Հայաստանի ներկայ եւ նախկին իշխանութիւններն այսքան տարի անց լրջօրէն չէն գնահատել Հայաստանի ջրային ռեսուրսների սրտում գտնուող Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրի ռիսկերն ու հետեւանքները, Լիդիան ընկերութեան կողմից, որը աշխարհի ոչ մի տեղ հանքարդիւնաբերական ծրագիր չի իրականացրել։ Զարմանալի փաստն այն է, որ թէեւ ՀՀ կառավարութեան կողմից վերը նշուած են դրական ֆինանսական օգուտները, բնապահպանական եւ տնտեսական կորուստները նշուած չէն։ Ինչո՞ւ։ Դա նշանակում է, որ բնապահպանների եւ մեր ներկայացրած բոլոր փաստերը շուրջ 10 տարուայ ընթացքում դրուած են մի կողմ։ Հուսով եմ, որ բնապահպանական եւ դրանից բխող տնտեսական ռիսկերի ու հետեւանքների վերաբերեալ մեր այս վերջնական փաստաթղթերը որ ներկայացնում եմ այստեղ նոյնպէս չէն անտեսուի։

Իսկ ի՞նչ դրական բնապահպանական, սոցիալական եւ տնտեսական ուսումնասիրութիւններ ու եզրակացութիւններ են ստիպել ՀՀ վարչապետին ու ՀՀ կառավարութեանը որոշում կայացնել ու առաջ գնալ Ամուլսարի ծրագրով։ Արդեօ՞ք այդ տեղեկատուութիւնը հասանելի է հանրութեանը: Ի՞նչ բնապահպանական երաշխիքներ է տրուել Լիդիանի կողմից այս ծրագրի համար:

Ցանկանում եմ տեղեկացնել, որ 2014 թուականից, անմիջականօրէն ներգրաւուած եմ եղել Ամուլսարի ծրագրի ուսումնասիրութեան եւ գնահատման մէջ, երբ Լիդիանը ներկայացրեց Ամուլսարի ծրագիրը ԱՄՆ-ի մի խումբ հայ հասարակութեանը։

Իմ ներգրաւուածութիւնը Հայաստանում բնապահպանական խնդիրներով սկսուել է 1989 թուականից, երբ ես Հայաստանից Լոս Անջելես հրաւիրեցի բնապահպանական, գիտական եւ ակադեմիական 5 փորձագէտների եւ նրանց ծանօթացրի ԱՄՆ-ում բնապահպանական առաջընթացին: 1992թ.-ին Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում եւ Երեւանի պետական համալսարանում դասաւանդել եմ, ”Արդիւնաբերական կեղտաջրեր” թեմայով մի շարք կուրսէր։ Այնուհետեւ սկսել ենք մագիստրոսական ծրագիր՝ Պոլիտեխնիկական համասարանում՝ ”Շրջակայ միջավայրի ճարտարագիտութիւն” ոլորտում: Ես նաեւ նախագծել, մատակարարել եւ վերահսկել եմ 2 կոյուղաջրերի մաքրման կայանների տեղադրումը Հայաստանում 2003 թուականին՝ “Ջեյմս Թուֆենկեան” հիւրանոցների համար՝ Ծափաթաղում, Սեւանայ լճի հարեւանութեամբ եւ Վանաձորի մերձակայքում գտնուող Ծորակեդում: 

Լինելով քիմիական/բնապահպան ինժեներ, Սաուդեան Արաբիայում, ԱՄՆ-ում եւ Հայաստանում ջրի, կոյուղու եւ արդիւնաբերական կեղտաջրերի մաքրման ծրագրերում 23 տարուայ փորձով կայացած մասնագէտ, ես կապ հաստատեցի Աւստրալիայից, ԱՄՆ-ից եւ Կանադայից հանքարդիւնաբերութեայն 4 անկախ միջազգային բարձր փորձառութիւն ունեցող հանքարդիւնաբերութեան խորհրդատուների հետ,  նպատակ ունենալով գնահատել Լիդիանի Ամուլսարի տեխնիկական անգլերեն լեզուով փաստաթղթերը:

2017 2020 թուականների ընթացքում մենք ուսումնասիրել ենք Լիդիանի 27 բնօրինակօրիգինալ անգլերեն փաստաթղթերը, հազարաւոր էջեր, որոնք տեղադրուել են իրենց կայքում՝ ի յաւելումն Ամուլսարի ծրագրին առնչուող Լիդիանի համար պատրաստուած 11 փաստաթղթի, որոնք ներառում են Էլարդի 2 փաստաթուղթ, իրականացնելով ծրագրի ազդեցութեան անկախ գնահատում: Արդիւնքում մենք պատրաստեցինք 19 զեկոյց, որոնք մանրամասն վերլուծում են Ամուլսարի ծրագրի խնդիրներն ու ռիսկերը։ Այս բոլոր փաստաթղթերը կարող եք գտնել անգլերեն լեզուով մեր վերջնական ամփոփագրում՝ այստեղ https://bit.ly/3ITAWr2, իսկ Ամուլսարում ներգրաւուած ռիսկերի ամփոփագրի հայերէն թարգմանութիւնը՝ այստեղ  https://bit.ly/40jOIsU

2018 թուականի հունիս ամսին ես իմ խորհրդատուներից երկուսին բերեցի Հայաստան, եւ մենք հանդիպումներ ունեցանք ՀՀ բնապահպանութեան նախարարութեան, ՀՀ կառավարութեայն, ԱՄՆ-ի եւ Լիդիանի մի քանի ներկայացուցիչների հետ եւ այցելեցինք Ամուլսարի տեղամաս։ Մի քանի այլ հանրային հանդիպումներ էլ ունեցանք։

Երբ գնահատուելու է որեւէ ծրագիր, յատկապէս հանքարդիւնաբերական նախագիծ, պէտք է գնահատուէն այդ ծրագրի կարճաժամկէտ եւ երկարաժամկէտ տեխնիկական, բնապահպանական, սոցիալական եւ տնտեսական օգուտներն ու վնասները, ներառեալ ծրագրի ցանկացած այլընտրանքային հնարաւորութիւն: Օրինակ՝ Ջերմուկի հանքային ջուրը, զբօսաշրջութիւնը, առողջապահութիւնը կամ գիւղատնտեսութիւնը կարող են ապահովել կայուն տնտեսական աճ՝ առանց հանքարդիւնաբերութեան հետ կապուած բնապահպանական, տնտեսական եւ սոցիալական բացասական ազդեցութեան: Առանց նման մօտեցման հնարաւոր չէ արդիւնաւետ եւ տրամաբանական որոշումներ կայացնել ցանկացած նախագծի վերաբերեալ։ ՀՀ շրջակայ միջավայրի, ՀՀ էկոնոմիկայի եւ ՀՀ առողջապահութեան նախարարութիւնների կողմից նման ուսումնասիրութիւններ եւ գնահատումներ իրականացուե՞լ են արդյօք եւ ներկայացուել հանրութեանը:

Ամուլսարը կարճաժամկէտ 10-ամեայ ծրագիր է: Սակայն դրա բնապահպանական, տնտեսական եւ առողջապահական բացասական հետեւանքները ջրային ռեսուրսների վրայ կը սկսուէն եւ կը շարունակուեն հարիւրաւոր տարիներ։ Աշխատանք ունեցողները 10 տարի յետոյ գործազուրկ կը լինէն եւ աշխատանքի անորոշ հնարաւորութիւններ կ’ունենան։

Ձեր նախարարութիւններում ունե՞ք բարձր որակաւորում ունեցող ինժեներներ, գիտնականներ եւ տնտեսագէտներ, ովքեր կարող են անգլերենով գնահատել նման նախագծերը, երբ դուք գործ ունեք միջազգային ընկերութիւնների հետ: Հանքարդիւնաբերութիւնը շատ տեխնիկական եւ ռիսկային գործողութիւն է, որն ունի շատ լուրջ կարճաժամկէտ եւ երկարաժամկէտ հետեւանքներ շրջակայ միջավայրի վրայ: Որքանո՞վ են ամբողջութեամբ գնահատուել Ամուլսարի ծրագիրը եւ դրա կարճաժամկէտ եւ երկարաժամկէտ ազդեցութիւններն ու հետեւանքները Հայաստանի ջրային ռեսուրսների սրտում ձեր կողմից։

Ամուլսարի ռիսկերի ամփոփումը ներկայացուած է մեր 2020 թուականի սեպտեմբերի 11-ի փաստաթղթի վերջնական ամփոփագրի առաջին 6 էջերում անգլերեն՝ այստեղ  https://bit.ly/3ITAWr2 եւ հայերէն թարգմանուած՝ այստեղ  https://bit.ly/40jOIsU: Խնդրում եմ կարդացեք:

Այս մեր փաստաթուղթը https://bit.ly/40jOIsU ներկայացնում է Ամուլսարի ոսկու ծրագրի իրականացման հիմնական ռիսկերը

Ամուլսարի ոսկու ծրագրի իրականացման հետ կապուած գրեթէ բոլոր ռիսկերն, ի վերջոյ, յանգեցնում են ջրի աղտոտման հաւանականութեան աւելացմանը: Ռիսկերը ներկայացուած են մէկից միւսը բխելու հերթականութեամբ: Ընդհանուր առմամբ, բոլոր ռիսկերը մեծացնում են Ամուլսարի տեղամասի եւ շրջակայքի մակերեւութային ջրերի, աղբիւրների եւ ստորերկրեայ ջրերի աղտոտման եւ աղտոտուածութեան պահպանման հաւանականութիւնը:

Ռիսկ # 1. Թթուային դրենաժի գոյացում որը կը շարունակուի հարիւրաւոր տարիներ:

Ռիսկ # 2. Թթուային դրենաժը եւ աղտոտող նիւթերի տարրալուացումը կանխելու համար Լիդիանի կողմից առաջարկուած մեղմացնող միջոցառումները ձախողուելու են:

Ռիսկ # 3. Հանքավայրի ազդեցութեան տակ գտնուող ջուրը ոչ ադեկուատ կերպով կուերցուի եւ կմշակուի:

Ռիսկ # 4. Հանքավայրի օբյեկտները չէն կարողանայ մաքրել աղտոտուածութիւնը վատ նախագծման, ջրի անորոշ հաշուեկշռի եւ կլիմայի փոփոխութիւնը հաշուի չառնելու պատճառով:

Ռիսկ # 5. Արժեքաւոր ջրային ռեսուրսները կաղտոտուէն եւ կսպառուէն

Ռիսկ # 6. Հայաստանի կառավարութիւնը եւ քաղաքացիներն են հարկադրուած լինելու մաքրել հանքավայրը եւ վերացնել դրա ազդեցութիւնը.

Յաւելեալ ռիսկեր՝ փոշի եւ աղմուկ

Ամուլսարի ոսկու ծրագրի ռիսկերի ամփոփում


Ամուլսարի ոսկու ծրագրին առնչուող հիմնական բարձր հաւանականութիւնների եւ հետեւանքների, հետեւաբար նաեւ ռիսկերի առաջնային պատճառներն ամփոփուած են ստորեւ:

Բնապահպանական վատ բնութագրի հաւանականութիւնը մեծ է հետեւեալ հիմնական պատճառներով:


• Ամուլսարում առկայ են թթուային դրենաժի եւ աղտոտիչների տարրալուացման բարձր հաւանականութեանը եւ ջրային ռեսուրսների հարեւանութեամբ հանքավայրի տեղակայմանը բնորոշ գործոններ:
• «Լիդիանը» չի օգտագործում միջազգային լաւագոյն փորձը՝ երկրաքիմիական եւ հիդրոլոգիական բնութագրման, թթուային դրենաժի մեղմացման միջոցառումների կամ հանքավայրի ջրի մաքրման համար:
• Բազմաթիւ խոշոր հանքավայրերում, որոնք գտնւում են նոյնիսկ աւելի ուժեղ նորմատիւ-իրաւական եւ իրաւակիրառման հիմք ունեցող երկրներում, քան Հայաստանը, վթարներ եւ խափանումներ են տեղի ունեցել, որոնք յանգեցրել են ջրային պաշարների աղտոտմանը:
• «Լիդիանը» չունի հանքարդիւնահանման փորձ եւ ունի փոքր կապիտալ:
• Հանքավայրի օբյեկտները, ներառեալ հանքահօրերը, դատարկ ապարների լցակոյտը եւ ցիանիդային կոյտի տարրալուացման հարթակը, մնալու են տեղում, եւ կը շարունակէն յաւէրժօրէն արտահոսել աղտոտիչները:
• «Լիդիանը» բաւարար գրաւի գումար չունի՝ հանքավայրը վաղաժամ փակուելու դէպքում հանքավայրի ջրի մշտական մաքրման կամ վթարների ծախսէրը հոգալու համար։


Անյաջողութեան հետեւանքները ծանր են հետեւեալ պատճառներով:


• Ամուլսարի ծրագիրն իրականացուելու է երեք գէտէրի ակունքներում, որոնք անմիջականօրէն սնում են երկրի ջրամատակարարման եւ բաշխման համակարգը:
• Հայաստանն ունի կիսաչորային կլիմայ՝ սահմանափակ տեղումներով:
• Կլիմայի փոփոխութիւնը լրացուցիչ ճնշում կը գործադրի ջրի աղբիւրների վրայ եւ կմեծացնի հանքարդիւնահանման աշխատանքների ձախողման հաւանականութիւնը:
• Հանքավայրի հիմնական աղտոտիչները՝ ցիանիդը, թթուն եւ մետաղները, խիստ թունաւոր են մարդկանց եւ ջրային օրգանիզմների համար:
• Հայաստանի գիւղատնտեսութիւնը եւ զբօսաշրջութեան արդիւնաբերութիւնը կախուած են մաքուր շրջակայ միջավայրից եւ ջրից, որը ենթակայ չէ հանքարդիւնաբերութեան ազդեցութեան:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հաշուի առնելով Ամուլսարի ծրագրի բազմաթիւ ռիսկերը՝ այս ծրագրի կենսունակութեան լուրջ դիտարկումը կարող է լինել շրջակայ միջավայրի եւ հայ ժողովրդի վրայ բացասական ազդեցութիւններից խուսափելու լաւագոյն մօտեցումը:

Այս վերջնական փաստաթուղթը https://bit.ly/40jOIsU ներառում է նաեւ հետեւեալը:

Յաւելուած / Appendix 1-ում,իմ խորհրդատուները պատրաստել են 19 յուշագիր եւ զեկոյց, որոնցում քննարկւում են Ամուլսարի ոսկու ծրագրի իրականացման առնչութեամբ շրջակայ միջավայրի վրայ հնարաւոր ազդեցութիւնները:

Յաւելուած / Appendix 2. Ամուլսարի ոսկու ծրագրի Լիդիանի եւ այլ 38 Անգլերէն բնօրինակ օրիգինալ փաստաթղթերի ցանկ, հազարաւոր էջեր, որոնք վերանայուել եւ գնահատուել են իմ խորհրդատուների կողմից: Մենք ոչ մի Շմագի չենք նայել, քանի որ դրանք ամբողջական չէն:

Յաւելուած / Appendix 3. Արդիւնքներ եւ ծախսէր. Սա ներկայացնում է Ամուլսարի նախագծին նման ԱՄՆ հանքերի օրինակներ եւ խնդիրներ: Այստեղ ներկայացուած են եօթ խոշոր հանքեր ԱՄՆ-ում, որոնք մօտ են ջրային ռեսուրսներին, որոնք յայտնի են թթուների առաջացման եւ/կամ աղտոտիչների տարրալուացման պոտենցիալի կամ ցիանիդների օգտագործման համար:

Այս 2 փաստաթղթերը https://bit.ly/4390etB եւ https://bit.ly/3GcUXr6  յաւելեալ մանրամասներ են տալիս այս ծրագրի թթուային դրենաժի եւ ցիանիդի ռիսկերի եւ հետեւանքների մասին:

2019 թուականին իմ կողմից անգլերենով եւ հայերէնով կազմուած Power Point փաստաթուղթը, ներկայացնում է Ամուլսարի ծրագրի բնապահպանական, տեխնիկական եւ պայմանագրային ասպեկտները, ներառեալ ռիսկերը՝ այստեղ․ https://bit.ly/3kBEg0U: Կարծում եմ, վերանայելով այս փաստաթուղթը, Դուք լաւ պատկերացում կ’ունենաք այս նախագծի հետ կապուած կարեւոր հարցերի մասին:

Այս հարցազրոյցը, որը ես ունեցայ Երեւանում, 2018 թուականի յունիսին, նոյնպէս ներկայացնում է Ամուլսարի ծրագրի հետ կապուած խնդիրներն ու ռիսկերը եւ կօգնի Ձեզ կայացնել Ձեր որոշումները։

https://www.youtube.com/watch?v=BzFOrH2lYgo&t=184s  Մարդիկ կամ պատճառներ կան, որ այս ծրագիրն ուզեցել են սկսել՝ առանց նկատի ունենալու ժողովրդի կամքը

Դուք կարող եք ծանօթանալ իմ 4 միջազգային անկախ հանքարդիւնաբերութեան խորհրդատուների որակաւորումներին այստեղ՝  https://bit.ly/3EEKbZQ

Դուք կարող եք ծանօթանալ իմ որակաւորումներին այստեղ՝  https://bit.ly/3krx5Iq

Ամուլսարի ծրագրի մեր վերը նշուած մանրամասն ուսումնասիրութիւնները եւ գնահատականները կարող են Ձեզ առաջնորդել այս ծրագրի վերաբերեալ ճիշտ, արդիւնաւետ եւ վերջնական որոշում կայացնելու համար:

Պայմանագրային հարցեր

Առաջին խնդիր, երաշխիքներ:

Իմ պատասխանները ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբեան-ին կարմիր տառերով:

https://www.1lurer.am Ամուլսարի հանքը կշահագործուի. կանխատեսւում է Հայաստանի ՀՆԱ-ի 1 տոկոսի աճ

Ամուլսարի հանքավայրը կշահագործուի: Փոխըմբռնման յուշագիրը ստորագրուեց Կառաւարութեան, Եւրասիական Զարգացման բանկի եւ «Լիդիան Արմենիայ» ընկերութեան միջեւ: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանի կառավարութիւնը կը ստանայ «Լիդիան Արմենիայ» ընկերութեան բաժնետոմսերի 12,5 տոկոսը։

Վահան Քերոբեան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) — Դրա դիմաց չի վճարելու որեւէ բան, բայց փոխարէնը կատարելու է գործարքի ապահովագրումը՝ որպէս բաժնետէր:

Դա ամենամեծ պայմանագրային սխալն է, որ որեւէ մէկը կարող է թոյլ տալ ցանկացած հանքարդիւնաբերութեան ծրագրի հետ կապուած, յատկապէս Ամուլսարի նման բազմատեսակ ռիսկային ծրագրի դէպքում, որը կը շարունակուի հարիւրաւոր տարիներ թթուային դրենաժի պատճառով: Ցանկացած նախագծի պատասխանատուութիւնը կրում է այն ընկերութիւնը, որն իրականացնում է որեւէ ծրագիր, ոչ թէ՝ պատուիրատուն:

Ինչպե՞ս կարող է Հայաստանի կառավարութիւնը ստանձնել Ամուլսարի ծրագրի պատասխանատուութիւնն ու ռիսկերը՝ առանց մանրամասն ուսումնասիրելու ծրագրի բազմաթիւ ռիսկերը։ Իսկ ի՞նչ երաշխիքներ է տուել Լիդիանը Հայաստանի կառավարութեանը, որի հիման վրայ պայմանաւորուածութիւն է ձեռք բերւում երկու կողմերի միջեւ։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարութիւնը դրա բացատրութիւնն ունի՞։

Ընդհանուր առմամբ կը ներդրուի 250 մլն դոլար: Գումարը ծախսուելու է շինարարական աշխատանքները աւարտին հասցնելու եւ անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար։ Ընկերութիւնն ամէն տարի ազդակիր համայնքներին կը յատկացնի 7 միլիոն դոլարի աջակցութիւն:

Նախ, որեւէ մէկը գիտի՞, թէ որքան աշխատանք է կատարուել եւ դեռ ինչքա՞ն աշխատանք պէտք է կատարուի Ամուլսարի տարածքում վերագործարկման համար, նախքան շինարարական աշխատանքները աւարտին հասցնելու եւ անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու: Արդյօք դա 20%, 30% 50% կամ աւելին է: Այս տեղեկատուութիւնը կարեւոր է իմանալ՝ պարզելու համար, թէ որքան հեշտութեամբ այս նախագիծը կարող է չեղարկուել եւ ազատուել Ամուլսարի վտանգաւոր հետեւանքներից։ Անկախ ինժեներների մի թիմ պէտք է այցելի Ամուլսարի տեղանք եւ ուսումնասիրի: Լաւագոյնն այն է, որ այս նախագիծը դադարեցուի հիմա, քանի որ կարճաժամկէտ եւ երկարաժամկէտ հեռանկարում, հարիւրաւոր տարիների ընթացքում այս ծրագրի աղէտալի կորուստները շատ աւելին են լինելու, քան օգուտները: Եթէ Հայաստանի կառավարութիւնը, ժողովուրդը եւ Սփիւռքը չէն հասկանում այս փաստը, ապա մենք մեր թշնամիներն ենք եւ չենք կարող մեղադրել Լիդիանին այս նախագծի կործանարար հետեւանքների համար։

Ի՞նչ եկամուտներ կ’ունենայ համայնքը 10 տարի յետոյ.

Վահան Քերոբեան — «Լիդիան Արմենիայ»-ն հարիւրաւոր աշխատատեղէր է ստեղծելու ազդակիր համայնքներում եւ էական տնտեսական աճ ու ակտիւութիւն է ապահովելու ոչ միայն մարզի, այլ նաեւ ընդհանուր Հայաստանի Հանրապետութեան համար։

Ըստ էութեան կարեւորւում է կարճաժամկէտ արդիւնքը, արդյօք ստուեծուող աշխատատեղէրը ուղիղ համեմատական են այն աղէտին, որից խուսափել հնարաւոր չի լինելու հանքի շահագործման պայմաններում: ՀՀ պետական մարմինների ղեկավարների գործունէութիւնից կարելի է անել այն տխուր հետեւութիւնը, որ կարծես հայ ժողովրդի ապագան նրանց առանձնապէս չի յուզում:

Սա 10 տարուայ նախագիծ է։ Ի՞նչ եկամուտներ կ’ունենայ համայնքը 10 տարի յետոյ: Իսկ ի՞նչ կորուստներ կը լինէն:

Անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման դէպքում բնապահպանական խնդիրներին՝ Նախարարը նշեց, որ Հայաստանի օրէնսդրութեան համաձայն` կատարուել են բոլոր ուսումնասիրութիւնները:

Ի՞նչ ուսումնասիրութիւններ են արուել, ովքե՞ր են արել եւ որտե՞ղ են ապացոյցները։ Համեմատեք դրանք մեր 3 տարուայ ուսումնասիրութիւնների հետ այստեղ https://bit.ly/40jOIsU

Վահան Քերոբեան — «Լիդիան Արմենիայ» ընկերութիւնը այս պահին արդէն ունի անհրաժեշտ բոլոր թոյլտուութիւնները աշխատանքը սկսելու համար։ Այսինքն՝ որեւէ օրէնսդրական արգելք չկայ, որպէսզի ընկերութիւնն իր գործունէութիւնը իրականացնի:

Որտե՞ղ է Ամուլսարի ծրագրի այդ գնահատականը, որի հիման վրայ տրուել է ծրագրի վերագործարկման թոյլտուութիւնը:

Ամուլսարի շահագործման Բացասական կործանարար հետեւանքները հարիւրամեակների ընթացքում կանդրադառնան բոլոր ջրային ռեսուրսներին, ներառեալ Ջերմուկի եւ Սեւանայ լճի վրայ: Արդիւնքում երկարաժամկէտ կորուստները բազմաթիւ անգամ աւելին կը լինէն, քան 10 տարուայ կարճաժամկէտ օգուտները: Ուստի ինչու՞ է Հայաստանի կառավարութիւնը դեռ ցանկանում է իրականացնել այս նախագիծը:

«Լիդիան Արմենիայ» ընկերութեան տնօրէնների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչի խօսքով` Ամուլսարը նոր սերնդի հանք է՝ բնապահպանական ամենաբարձր չափանիշներով:

Մենք արդէն ապացուցել ենք, որ դա այդպէս չէ, եւ Լիդիանի գնահատականներն ունեն բազմաթիւ բնապահպանական թերութիւններ:

Ջեֆֆրի Քոուչ («Լիդիան Արմենիայ» ընկերութեան տնօրէնների խորհրդի անդամ) — Մենք այս ընթացքում աշխատանքներ ենք իրականացրել, որպէսզի հանքը շահագործուի առաջատար տեխնոլոգիաներով, ներդրել ենք միջազգային լաւագոյն փորձը: Սա Հայաստանի տնտեսութեան լաւագոյն ծրագրերից է լինելու, որն ապահովելու է 100-աւոր բարձր վարձատրուող աշխատատեղէր, խոշոր հարկեր: Այն նպաստելու է նաեւ նոր բիզնես նախագծերի եւ օժանդակ ծառայութիւնների ներդրմանը:

Նախ Լիդիանը աշխարհում ոչ մի տեղ հանքարդիւնաբերութիւն չի արել, որ կարողանայ հիմնաւոր խօսել միջազգային չափանիշների մասին։ Այս նախագծում օգտագործուած տեխնոլոգիաները առաջատար տեխնոլոգիաներ չէն: Այս նախագիծը 10 տարուայ համար է ընդամէնը, դրանից յետոյ ի՞նչ աշխատատեղէր կարող է երաշխաւորել ՀՀ կառավարութիւնը։

Գնահատուած է, որ Ամուլսարի հանքի շահագործմամբ Հայաստանի ՀՆԱ-ն կաւելանայ 1 տոկոսով։ Դա բաւականին բարձր ցուցանիշ է, եւ իրաւունք չունենք հրաժարուելու այդպիսի հնարաւորութիւններից՝ ընդգծեց Քերոբեանը։

Իսկ ի՞նչ արժէք կարող է տալ ՀՀ կառավարութիւնը հարիւրամեակներ շարունակ Հայաստանի ջրային ռեսուրսների սրտում տիրող բնապահպանական ահռելի աղտոտումներին եւ վնասներին։ Միայն միլիոնաւոր դոլարների արժողութեամբ Ջերմուկ անունը ընդմիշտ կկորչի: Կորուստները շատ անգամ աւելին են լինելու, կարճ եւ երկարաժամկէտ հեռանկարում, քան այս ծրագրի կարճաժամկէտ օգուտները Հայաստանի համար։

Վահան Քերոբեան — Հանքարդիւնաբերութիւնը գերակայ ոլորտ չէ, եւ չենք փորձում ընդերքը շահագործել, մենք ունենք պղնձաձուլարանի պրոյեկտ:

Այդ դէպքում ինչոյ՞ւ այդ տարածքի համար այլընտրանքային նախագծեր չէն առաջարկւում, պլանաւորւում ու գնահատւում, ինչպէս զբօսաշրջութիւնը, հանքային ջրերի բիզնեսի զարգացումն ու ընդլայնումն ամբողջ աշխարհում, Ջերմուկը դարձնել աշխարհի լաւագոյն առողջապահական կենտրոններից մէկը, գիւղատնտեսութեան զարգացումը, Սեւանայ լճի ջրի որակն ու մակարդակը շատ լաւ վիճակում պահել առանց բացասաբար ազդելու Արփայ-Սեւան թունելին, սփիւռքահայ ընտանիքների եւ զբօսաշրջիկների համար բնակելի շէնքերի կառուցում եւ այլն։ Թւում է, թէ ձեր երեւակայութիւնը կենտրոնացած է միայն փոքրաթիւ մարդկանց կարճաժամկէտ շահոյթի վրայ, այլ ոչ թէ Հայաստանի եւ նրա ժողովրդի ապագայի համար:

Բացի Ամուլսարի շահագործման այլ տնտեսական էֆեկտներից՝ բիւջէի եկամուտները տարեկան կաւելանան 30-40 մլրդ դրամով: Ամուլսարի հանքի շահագործման կարեւորագոյն շարժառիթներից մէկը նաեւ Հայաստանի անվտանգութիւնն ուժեղացնելն է,- ընդգծեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

Կարելի է բարելաւել տնտեսական աճը այլ ոլորտներում, աւելի լաւ ներդրումային ընտրութիւնների, ինչպէս նաեւ աւելի լաւ կառավարման միջոցով: Հայաստանի անվտանգութիւնը ուժեղացնելու լաւագոյն միջոցը հզօր բանակ եւ վստահելի գործընկերներ ունենալն է: Եթէ դուք չեք կարող պաշտպանել Հայաստանը, ուզում եք, որ հանքարդիւնաբերական ընկերութիւնն ու ներդրող ընկերութիւննե՞րը կատարեն ձեր գործը:

Փաստաբան Նազելի Վարդանեանի հարցազրոյցը ստորեւ, լաւ պատասխան է նախարարին.

https://www.panorama.am/am/news/2023/03/03/%D5%86%D5%A1%D5%A6%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%8E%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/2802007   

Ո՞վ է երաշխաւորելու, որ թշնամին կրկին չի ռմբակոծի Ամուլսարի շուրջն արդէն լիքը լցուած ցիանիդային հարթակով. Վարդանեան

Լիդիանի անբաւարար ուսումնասիրութիւնները

Լիդիանը եւ ՀՀ կառավարութիւնը պայմանագիր են կնքել 2012 թուականին, իսկ 2016 թուականի ապրիլին բնապահպանութեան նախարարութեան կողմից տրուել է դրական եզրակացութիւն՝ սկսելու Ամուլսարի ծրագրի շինարարութիւնը։

http://www.minenergy.am/storage/files/pages/pg_6682404060481_245.pdf  Լիդիանի եւ ՀՀ կառավարութեան միջեւ կնքուած պայմանագրի պատճէնը 2012 թուականին:

http://bit.ly/2Qth8S2  Բնապահպանութեան նախարարութեան դրական եզրակացութեան հաստատման նամակը Լիդեանին 2016 թուականի ապրիլի 29-ին։

Լիդիանի այս տեխնիկական զեկոյցը https://bit.ly/3KNSRke 2017թ. մարտի 30-ին ներկայացուել է այն բանից յետոյ, երբ ընկերութիւնը արդէն պայմանագիր է կնքել Հայաստանի Հանրապետութեան կառաւարութեան հետ, որտեղ Լիդիանը ասում է, որ լրացուցիչ ուսումնասիրութիւններ են անհրաժեշտ գեօքիմիայի, ջրի մաքրման եւ ջրային հաշուեկշռի համար (տես էջ 397):

Այդ էական ուսումնասիրութիւնները Լիդիանի պատասխանատուութիւնն են, եւ դրանք պէտք է աւարտուած լինէին Լիդիանի կողմից՝ նախքան թոյլտուութեան համար դիմելը եւ պայմանագիր ստորագրելը, ոչ թէ դրանից յետոյ: Նոյնիսկ 2017 թուականի մարտ ամսին իրականացուած Լիդիանի տեխնիկական զեկոյցից երկուսուկէս տարի անց, թարմացուած վերջին 2019 թուականի տարբերակը https://bit.ly/3YclbQI չի նշում այդ ուսումնասիրութիւնների կատարումը։

Լիդիանի այս 2019 թուականի թարմացուած տեխնիկական հաշուետուութեան մէջ բացակաեօղ տարրերը եւ ռիսկերի թերագնահատումը ներկայացուած են մեր կողմից, այստեղ՝ https://bit.ly/3K58Ppr: Ոչ 2017 թուականի Լիդիանի փաստաթղթում https://bit.ly/3KNSRke  էջ 397, ոչ էլ 2019 թուականի փաստաթղթում https://bit.ly/3YclbQI  էջ 27-3-ը ցոյց չի տալիս, որ Լիդիանը սկսել եւ աւարտել է իրենց երկրաքիմիական ուսումնասիրութիւնները:

Առանց վերջնական գեօքիմիայի, ջրերի մաքրման եւ ջրային հաշուեկշիռների բալանսաւորման պլանների, բոլոր երաշխիքներով, ոչ մի հանք չի կարող թոյլտուութիւն ստանալ եւ գործել աշխարհի որեւէ վայրում եւ համապատասխանի միջազգայյին չափանիշներին: Արդեօ՞ք ՀՀ կառավարութիւնը նման մանրամասն տեղեկատուութիւն ունի Լիդիանից: Արդեօ՞ք այդ տեղեկատուութիւնը հասանելի է հանրային վերանայման համար: Եթէ՝ ոչ, ինչի՞ հիման վրայ է Լիդիանին թոյլատրուել վերսկսել Ամուլսարի ծրագիրը:

Յայտնի փաստ է, որ ցանկացած պայմանագիր կարող է կասեցվել կամ չեղարկվել մինչեւ բոլոր լրացուցիչ ուսումնասիրութիւնները վերջնական տեսքի բերուէն եւ հաստատուէն: Ամուլսարում Լիդիանի կողմից կատարուած ցանկացած աշխատանք եւ ծախս՝ նախքան վերջնական փաստաթղթերը եւ վերջնական հաստատումը կը դառնայ Լիդիանի պատասխանատուութիւնը, ոչ թէ՝ Հայաստանի Հանրապետութեան կառաւարութեան պատասխանատուութիւնը:


Վերոնշեալը վերանայելուց յետոյ Հայաստանի կառավարութեանն առաջարկում եմ լրջօրէն մտածել այս նախագծի շուրջ եւ վերանայել ձեր որոշումը։ Եղեք թափանցիկ եւ հանրութեանը ներկայացրեք Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի վերագործարկման ձեր որոշման տնտեսական, բնապահպանական, տեխնիկական եւ պայմանագրային բոլոր պատճառները եւ քննարկեք Հայաստանի բնապահպանական ներկայացուցիչների եւ գիտնականների հետ: Այս նախագիծն ուղղակի բացասական ազդեցութիւն ունի Հայաստանի ապագայի վրայ։ Կորուստները շատ աւելին են լինելու, քան՝ օգուտները, որի համար պատասխանատու կը լինեք միայն դուք։

Հայաստանը վաճառքի ՉԷ!!

Յարգանքով՝

Յարութ Բրոնոզեան

Քիմիական/բնապահպանական ինժիներ,

2947 Հոնոլուլու պողոտայ,

Գլենդել, Կալիֆորնիայ 91214

ԱՄՆ

Հեռ. 818-454-9572


References / Յղումներ

https://www.fidh.org/IMG/pdf/armenia_report_ar.pdf  ԱՄՈՒԼՍԱՐ. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՆՓՈՒԹՈՒԹՅՈՒՆԸ ՈՍԿՈՒ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ

https://bankwatch.org/project/amulsar-gold-mine-armenia  Amulsar gold mine, Armenia

https://www.opendemocracy.net/en/odr/armenia-amulsar-lydian-gold-mine-uk-russia-edb-bank/  The UK spent years lobbying for this Armenian goldmine. Now Russia is funding it

https://hetq.am/hy/article/153666  ՀԿ-ների յայտարարութիւնը Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերեալ

https://www.facebook.com/groups/581255065636772/posts/1680240525738215/  ԴԵՄ ԵՄ ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆԸ

https://www.youtube.com/watch?v=IVLT7nek6Mo  Ամուլսարի հանքը շահագործելու նոր փորձ. հաշուարկուա՞ծ են բնապահպանական, անվտանգային ռիսկերը․

https://www.azatutyun.am/a/32304021.html  Ամուլսարի հանքավայրի գործարքից յետոյ բնապահպանների մտահոգութիւնները խորացել են

Share