Իշխան Սաղաթելեանին որպէս վկայ կանչել են հարցքննութեան, բայց փաստացի հարցաքննել կասկածանքի շուրջ. «Փաստինֆո»

Իշխան Սաղաթելեանին որպէս վկայ կանչել են հարցքննութեան, բայց փաստացի հարցաքննել կասկածանքի շուրջ. «Փաստինֆո»

Քննչական կոմիտէն հերքում է, բայց ինչը՞. Ըստ ՔԿ-ի՝ Իշխան Սաղաթելեանը տուժող է ճանաչուել ոստիկանութեան մեքենան վնասելու գործո՞վ

Այսօր «Փաստինֆո»-ն, յղում կատարելով սեփական աղբիւրներին, յայտնել էր, որ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ Հայաստանի Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանին Քննչական կոմիտէն կանչել է հարցաքննութեան՝ դեռեւս բողոքի ակցիաներին վերաբերող գործի շրջանակներում։ Մենք նշել էինք, որ Իշխան Սաղաթելեանը հարցաքննուել է վկայի կարգավիճակով, բայց՝ կասկածանքի շուրջ, քանի որ փաստացի նրան հարցեր են ուղղել որպէս կասկածեալի՝ բողոքի ակցիաների ժամանակ, իբր, ոստիկանութեան մեքենային գոյքային վնաս պատճառելու համար։

Մինչ հրապարակումը մենք փորձել էինք պաշտօնական պարզաբանում ստանալ ՔԿ-ից, սակայն չէր յաջողուել ու հրապարակել էինք մէզ յայտնի տեղեկութիւնները։

Միայն հրապարակումից յետոյ ՔԿ-ն պարզաբանում է տարածել՝ նշելով. «Իշխան Սաղաթելեանին ՀՀ քննչական կոմիտեում որպէս կասկածեալ հարցաքննելու, առաւելեւս գործը կարճելու համար «արարքն ընդունել» համոզելու, իրաւապահների պայմաններն ընդունելուց վերջինիս հրաժարուելու մասին հրապարակումներն իրականութեան չէն համապատասխանում։ Աւելին․ քրէական վարոյթով, որը, ըստ ամենանի, նկատի է ունեցել տեղեկատուութիւնը տարածողը (քանի որ հրապարակումներում վարոյթը կոնկրէտ նշուած չէր), Իշխան Սաղաթելեանը տուժողի դատավարական կարգավիճակ ունի, ինչի մասին նա տեղեկացուել է գրաւոր»։

Նախ՝ ՔԿ-ի ուշադրութիւնն ենք ուզում հրաւիել, որ կասկածեալի կարգավիճակը եւ վկայի կարգավիճակով կասկածանքի շուրջ հարցաքննութիւնը բոլորովին այլ բան է, առաւել եւս, որ Իշխան Սաղաթելեանը պատգամաւոր է եւ նրան կասկածեալի կարգավիճակով հարցաքննելու համար նախ պէտք է նրան անձեռնմխելիութիւնից զրկել։ Երկրորդը՝ մեր հաւաստի տեղեկութիւններով՝ նրան հարցաքննութեան էին հրաւիրել՝ ոստիկանութեան մեքենային գոյքային վնաս պատճառելու գործով ու ՔԿ-ի պարզաբանման պէտք է Իշխան Սաղաթելեանը տուժող է ճանաչուել ոստիկանական աւտօմեքենան վնասելու դրուագո՞վ։

Ի դէպ, բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից Իշխան Սաղաթելեանի, նաեւ այլ պատգամաւորների նկատմամբ իրապէս բռնութիւն գործադրուել է, նրանք տուժող ճանաչուել են, սակայն մեր խիստ «պրոֆէսիոնալ» իրաւապահներին դեռ չի յաջողուել գտնել այն ոստիկաններին, որոնք բռնութիւն են գործադրել պատգամաւորների նկատմամբ ու որեւէ գործ առ այս պահը դատարան չի ուղարկուել՝ չնայած առկայ բազմաթիւ տեսագրութիւնների։

Share