Մոսկուայում մեկնարկել է Պուտինի եւ Ասադի հանդիպումը

Մոսկուայում մեկնարկել է Պուտինի եւ Ասադի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցութիւններ է վարում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ աղբիւրի՝ Սիրիայի ղեկավարը Մոսկուայ է ժամանել մարտի 14-ի երեկոյեան։ Մարտի 15-ի առաւօտեան նա ծաղկեպսակ է դրել Անյայտ զինուորի գերեզմանին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ նրա հետ մշտական ​​կապի մէջ է եւ որ  երկու երկրների յարաբերութիւնները գնալով զարգանում են։

«Յարգելի պարոն նախագահ, ես շատ ուրախ եմ ձեզ տեսնել Մոսկուայում: Շնորհակալութիւն մեր հրաւէրն ընդունելու համար: Մենք մշտական ​​կապի մէջ ենք, եւ մեր յարաբերութիւնները գնալով զարգանում են»,- ասել է Պուտինը:

Սպասւում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կքննարկէն քաղաքական, առեւտրային, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում ռուս-սիրիական համագործակցութեան յետագայ զարգացման արդիական հարցեր, ինչպէս նաեւ Սիրիայում եւ նրա շուրջ իրավիճակի համապարփակ կարգաւորման հեռանկարները։

Վերջին անգամ Վլադիմիր Պուտինն ու Բաշար ալ-Ասադը հանդիպել են  2021 թուականի սեպտեմբերին, երբ Սիրիայի նախագահն այցելել էր Մոսկուայ:

Share