ՔՊ-ական պատգամաւորը յարձակուեց ընդիմադիր պատգամաւորի վրայ

ՔՊ-ական պատգամաւորը յարձակուեց ընդիմադիր պատգամաւորի վրայ

ԱԺ տնտեսական յանձնաժողովի նիստի ընթացքում ՔՊ-ական Սիսակ Գաբրիելեանը յանկարծ վեր կացաւ ու ձեռքերը պարզած քայլեց դէպի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Թադեւոս Աւէտիսեանը, որը մինչ այդ մտահոգութիւն էր յայտնում Հայաստանից Թուրքիայ արտահանուող ոսկու հումքի ծաւալների վերաբերեալ։

«Քեզ հանգիստ պահի, ա´յ տղայ»,-արձագանքեց ընդդիմադիր պատգամաւորը՝ կանգնելով իր վրայ եկած իշխանական պատգամաւորի դիմաց։

«Արան էլ ես…»,-Սիսակ Գաբրիելեանը ձայնը կորաւ միւս պատգամաւորների հանդարտացնելու կոչերի մէջ։

«Խելօք պահի քեզ»,-ասաց Աւէտիսեանը։

«Ցնդե՞լ ես լրիւ»,-շարունակեց ՔՊ-ականը։

Այս ընթացքում կողմերին բաժանելու հասան յանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Բաբկէն Թունեանը, Հովիկ Աղազարեանը։

«Ես ընդամէնը հարց եմ տալիս, թէ ի՞նչ է մտահոգիչ։ Պատասխանո՞ւմ ես, թե՞ ագրեսիւ ես»,-չէր հանգստանում Սիսակ Գաբրիելեանը։

«Վերջացրեք, թարգեք, վսեօ, պարոն Գաբրիելեան, աթոռը վեկալ, արի ըստեղ։ Ժողւուրդ, եթէ էս խօսակցութիւնը չեք դադարում, կարող եմ նիստն ընդմիջել»,-յայտարարում էր Բաբկէն Թունեանը՝ խորհուրդ տալով Գաբրիելեանին մտքերի փոխանկման հատուածում խօսել։

Share