Ի՞նչ է քննարկել Մակրոնն Արայ Թորանեանի եւ Մուրադ Փափազեանի հետ 

Ի՞նչ է քննարկել Մակրոնն Արայ Թորանեանի եւ Մուրադ Փափազեանի հետ 

Ի՞նչ է քննարկել Մակրոնն Արայ Թորանեանի եւ Մուրադ Փափազեանի հետ 

 Երեկ՝ յունուարի 23-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյյան պալատում հիւրընկալել է ֆրանսահայ կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Արայ Թորանեանին եւ Մուրադ Փափազեանին՝ քննարկելու դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի շրջափակման մէջ գտնուող Լեռնային Ղարաբաղում տիրող դրամատիկ իրավիճակը եւ սպառնալիքները, որոնք ազդում են երկրի վրայ, ինչպէս նաեւ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը.

Հայ գործիչները հանդիպումից յետոյ կիսուել են իրենց տպաւորութիւններով․ նրանք շնորհակալութիւն են յայտնել Էմանուել Մակրոնին։

Մուրադ Փափազեանը եւ Արայ Թորանեանը Ֆրանսիայի նախագահին յայտնել են 1915 թուականի ցեղասպանութիւնը վերապրածների ժառանգների, Թուրքիայի կողմից դեռեւս ժխտուող 500.000 հայազգի ֆրանսիացիների մտահոգութիւնը իրենց սերունդների անվտանգութեան վերաբերեալ։ 

Նրանք, մասնաւորապէս, Մակրոնի ուշադրութիւնը հրաւիրել են Լեռնային Ղարաբաղում հայութեան առջեւ ծառացած հումանիտար աղէտի վրայ եւ յոյս յայտնել, որ այս ծայրահեղ պահին Ֆրանսիան օգնութեան կցուցաբերի արցախահայութեանը։

CCAF-ի համանախագահները ողջունել են Էմանուել Մակրոնի կողմից իրենց նկատմամբ ցուցաբերուած ուշադրութիւնը եւ յոյս յայտնել, որ Ֆրանսիան աւելի ակտիւ դեր կխաղայ Լեռնային Ղարաբաղի բնակչութեան պաշտպանութեան գործում, որին ներկայումս սպառնում է էթնիկ զտումները, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականութիւնը պահպանելու հարցում։

Հ․ Գ. Զաւեշտն այն է, որ Մուրադ Փափազեանի պէս ազգային գործիչը, ով պարբերաբար Ֆրանսիայի նախագահի պատուաւոր հիւրն է դառնում՝ համազգային հարցեր քննարկելու, հայ ժողովրդի ճակատագրին վերաբերող կենսական նշանակութեան խնդիրներ բարձրացնելու առաքելութեամբ, ՀՀ իշխանութիւններն արգելել են նրա մուտքը Հայաստան։ Սա ոչ թէ աբսուրդի, այլ լուրջ մտորումների ժանրից է․․․

https://hraparak.am/

Share