Հայաստանի անվտանգութիւնն Իրանի անվտանգութիւնն է, դա միշտ եղել է ԻԻՀ դիրքորոշումը. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանի անվտանգութիւնն Իրանի անվտանգութիւնն է, դա միշտ եղել է ԻԻՀ դիրքորոշումը. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանը մեզ համար կարեւոր բարեկամ երկիր է եւ մեզ համար Հայաստանի հետ տարբեր ուղղութիւններով համագործակցութիւնը շատ կարեւոր է։ Այս մասին Սիւնիքի մարզում լրագրողների հետ զրոյցում ասաց Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

«Բարեբախտաբար վերջին շրջանում համաձայնութիւններ են ձեռք բերւել երկու երկրների միջեւ թէ՛ գազի, թէ՛ էլեկտրաէներգիայի փոխանակման հետ կապւած եւ բնական է, որ այդ ամէն ինչը իրականացնելու համար պայմանները պէտք է յարմարաւէտ լինեն։ Հայաստանի, Իրանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցութիւնները կարող են լինել նմուշ՝ տարբեր ուղղութիւններով տարածաշրջանում եռակողմ համագործակցութիւնների համար»,- ասաց դեսպանը։

Նա ընդգծեց, որ Իրանի նպատակն է զարգացնել համագործակցութիւնը բոլոր ուղղութիւններով եւ այն վարում է այդպիսի քաղաքականութիւն:

«Հայաստանը մեր հարեւան, բարեկամ երկիրն է եւ Հայաստանի նկատմամբ էլ նոյնպէս այդ քաղաքականութիւնը կայ:  Իրանի ԱԳ նախարարն էլ նշել է, որ Հայաստանի անվտանգութիւնն Իրանի անվտանգութիւնն է: Եւ Իրանի դիրքորոշումը միշտ այնպէս է եղել, որ պէտք է յարգւեն երկրների անկախութիւնը, տարածքային ամբողջականութիւնը, այդ թւում՝ Հայաստանինը եւ բոլորինը՝ միջազգային օրէնքների համապատասխան: Հայաստանի եւ Իրանի միջեւ համագործակցութիւնն ու բոլոր ուղղութիւններով կապերը զարգանալու վրայ են։  Յուսով եմ, որ այս համագործակցութիւնը որպէս երկու հին ու դարաւոր երկրներ օրէցօր աւելի կը զարգանայ։ Տարբեր ուղղութիւններով են աշխատանքներ տարւում, ճանապարհի հետ կապւած, տնտեսական համագործակցութիւններ եւ այլն, որոնք իրենց ազդեցութիւնն ունենում են»,- ասաց դեսպանը։

Share