Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը՝ 90 տարեկան

Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը՝ 90 տարեկան

90 տարի առաջ այս օրը, Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում, յեղափոխական ֆետայի Գարեգին Նժդեհի տեսիլքից, ծնունդ առաւ Հայ Երիտասարդական Դաշնակցութիւնը (AYF):

Իր երկարատեւ եւ ծաղկուն կեանքի ընթացքում ՀԵԴն անվերջ աշխատել է մէկ առաքելութիւն իրականացնելու համար՝ առաջ մղել ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանի կերտման նպատակները: Իր փորձութիւնների ու նեղութիւնների շրջանակներում ՀԵԴն ծառայել է Հայրենիքի և Սփիւռքի համայնքներին և իր տարբեր միջոցառումներով իր դրոշմն է թողել աշխարհի վրայ որպէս հայկական սփիւռքի առաջնորդներից մէկը:

ՀԵԴի տարած աշխատանքը մեզ սովորեցրեց, որ մեր անձնականից վեր մի բան կայ որի համար պէտք է աշխատենք՝ մեր հայրենիքը:Գարեգին նժդեհի բառերով  «մարդկային գործերի մէջ ամենասրբազանը հայրենիքի պաշտպանութիւնն է» այսօր աւելի իրական են հնչում քան երբեք: Մենք պէտք է մեզ կոչ անենք պաշտպանելու մեր Հայրենիքը և թոյլ տանք, որ այդ գաղափարախօսութիւնը առաջնորդի մեր գործը, յատկապէս, երբ մեր ազգը կանգնած է դժբախտութեան սեմին։ Միայն այս ջանքերով է հնարաւոր իրականացնել մեր Հայրենիքի փրկութիւնը։ Մենք յաւէրժ երախտապարտ ենք Գարեգին Նժդեհին եւ նրան հետեւող ընկերներին, այն հեռատես առաջնորդներին,որ հայ երիտասարդներին տնից հեռու տուն տալով մէզ յիշեցրեցին, որ Հայրենիքը վեր է ամէն ինչից։

Մեր գործը նուիրւում է քեզ, Նժդեհ, մեր զինուորներին, մեր նահատակներին եւ մեր ընկերներին. մենք եւս երդւում ենք Հայրենիքին, ինչպէս դու արեցիր: 

Յարատեւ պայքար –

Յանուն ազատ, անկախ, միացեալ եւ յաւէրժական Հայաստանի.

Արցախն ամբողջութեամբ վերականգնելու համար։

Արեւմտեան Հայաստանի համար.

Նախիջեւանի համար.

Ջաւախքի համար.

Հայրենիքի համար՝ միշտ։

Յանուն հայրենիքի:

Յեղափոխական ոգով, 

1933-ին հիմնադրուած Հայ Երիտասարդական Դաշնակցութիւնը շարունակում է մնալ ամենամեծ և ամենաազդեցիկ հայ երիտասարդական կազմակերպութիւնը. մասնաճյուղերով ամբողջ Միացյալ Նահանգներում և յարակից կազմակերպութիւններով ամբողջ աշխարհում: Ոգեշնչուած մեր անցեալից և դրդուած ապագայի կարիքներից՝ մենք վերստին նուիրում ենք գտնելու անարդարութիւնը և գործել այն շտկելու համար:

Հայ Երիտասարդական Դաշնակցութիւն
Արեւմտեան Միացեալ Նահանգների Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Երիտասարդական Կազմակերպութիւն 

Կենտրոնական Վարչութիւն

Share