«Ուժեղ Հայաստան» կուսակցութիւնը հրապարակել է Սամուել Կարապետեանի ելոյթը:
«Ժամանակն է ուժեղ խաղաղութեան, վաղը ուշ է լինելու: Հանրայայտ կանոն է, պատերազմը գալիս է այնտեղ, որտեղ չկայ ուժ, թոյլ բանակը հրահրում է թշնամուն, իսկ ուժեղ բանակը պահպանում է խաղաղութիւնը: Խաղաղութիւնը չէն աղերսում, այն պահում են ուժով:
Ես յաճախ եմ մտածում, ինչպէս կառուցել այնպիսի Հայաստան, որտեղ ծառայութեան տարիքին հասնելը լինի վստահութեան, ոչ թէ վախի պատճառ, մենք մշակել ենք ուժեղ խաղաղութիւն համակարգային ծրագիր՝ անվտանգութեան եւ դիւանագիտութեան ոլորտի միջազգային փորձագէտների հետ: Այս ուղղութեամբ մեր աշխատանքն ունի 3 հիմնական ուղղութիւն՝ ուժեղ բանակ, խելացի դիւանագիտութիւն եւ տնտեսական անկախութիւն:
Յենց այս համակարգային ծրագրի իրագործման միջոցով ենք ունենալու ուժեղ Հայաստան: Հայրենիքը սկսւում է սահմանից, հայրենիքի նկատմամբ սէրը եւս:
Հետեւաբար, Հայաստանի սահմանները պէտք է լինէն անկոտրում եւ անխախտ։ Մշտական հետախուզական համակարգման կենտրոնները, անօդաչու հետախուզութիւնը եւ արհեստական բանականութեան վերլուծութիւնը հնարաւորութիւն են տալու մեր սահմանները պահել անառիկ, իսկ մեր զինուորներին պաշտպանուած։
Հայ ժողովրդին պատուհասած վերջին պատերազմները ցաւալիօրէն ապացուցեցին՝ դու չես կարող յաղթել հողի վրայ, եթէ երկինքդ պաշտպանուած չէ։ Մեր օրօք Հայաստանի երկինքը պաշտպանուած է լինելու գերժամանակակից, բազմաշերտ, հակաօդային եւ հակադրոնային համակարգերով։
Ուժեղ Հայաստանում զինուորական ծառայութեան հէնքը պէտք է լինի բարձր պրոֆէսիոնալիզմով, տեխնոլոգիապէս արագ զարգացող եւ առաջադէմ բանակը։ Այդ արժանապատիւ զինծառայութիւնը եւ դրանից յետոյ զինծառայողին արժանավայել կեանքը մէզ համար առաջնահերթութիւն է։
Հայաստանը կը խօսի աշխարհի հետ վստահ, ուժեղի դիրքից, մեր արտաքին քաղաքականութիւնը կը լինի պրագմատիկ, հաւասարակշռուած, Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ մեր վարած բանակցութիւնները կը լինէն յստակ, պահպանելով մեր կարմիր գծերը, մենք կը շարունակէնք երկխօսութիւնը մեր ռազմավարական գործընկերների հետ, միաժամանակ՝ խորացնելով կապերը այլ գերտէրութիւնների ու երկրների հետ։ 30 տարի բիզնեսում ինքս նախ սովորել եւ իրացրել եմ հմտութիւններս բանակցելու ուժերի դիրքերից, հաստատել եմ կապեր աշխարհի տարբեր կենտրոններում, այդ փորձը ու միջազգային կապերը ծառայեցնելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականութեանը։ Մեր թիմն արդէն աշխատում է սփիւռքի հետ՝ վերածելով յուզական աջակցութիւն։
Տարածաշրջանի հետ մեր կապերը կը հիմնուէն փոխշայաւէտութեան սկզբունքի վրայ, ոչ թէ միակողմանի զիջումների։ Խաղաղութիւնը ձեռք չի բերւում թուլութեամբ, այլ ամրագրւում է ուժով։ Մենք առաջարկում ենք ուժեղ խաղաղութիւն, մնայուն խաղաղութիւն։
Հայաստանը պէտք է դադարեցնի խաղաղութիւն աղերսելու քաղաքակիրթ քաղաքականութիւնը:
Ուժեղ Հայաստանը պաշտպանութիւն չի խնդրելու, նա այն կը կառուցի սեփական ուժերով, թոյլերը չէն կարող լռեցնել ուժեղներին, Հայաստանը չի կարող լռեցուել, այլեւս թոյլ չենք լինելու»,-նշել է Սամուել Կարապետեանը:
