Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհաւասարի օրը

Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհաւասարի օրը

Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհաւասարի օրը: Այս մասին ֆեյսբուքեան իր էջում գրել է «Հիդրոօդերեւութաբանութեան եւ մոնիթորինգի կենտրոն»ի տնօրէն Լեւոն Ազիզեանը։

«Այսօր Երեւանի ժամանակով 18:46-ին, Արեգակը երկնքի հարաւային կիսագնդից կանցնի հիւսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբը կը լինի:

Ի՞նչ է գարնանային գիշերահաւասարը

Գարնանային գիշերահաւասարը ամենահետաքրքիր աստղագիտական ​​​​երեւոյթներից մէկն է։ Համարւում է, որ այդ օրն ցերէկն ու գիշերը հաւասար են՝ անկախ աշխարհագրական լայնութիւնից։ Սակայն դա իրականում այդպէս չէ՝ ռեֆրակցիայ կոչուող երեւոյթի պատճառով։

Մարտի 20-ից սկսած կիսագնդերում եղանակները «փոխւում են տեղէրով»․ Հիւսիսային կիսագնդում սկսւում է աստղագիտական գարունը, իսկ Հարաւայինում՝ աստղագիտական աշունը։ Աստղագիտական գարունը շարունակւում է մինչեւ ամառային արեւադարձը, որը տեղի է ունենում յունիսի 21-ին։

Մեր ամենասիրուած եկեղեցական շարժական տօներից մէկի Հիսուս Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնի՝ Սուրբ Զատիկի օրուայ հաշուարկը կապուած է գարնանային գիշերահաւասարի հետ: Ամէն տարի Զատիկի օրը գարնանային գիշերահաւասարին յաջորդող առաջին լիալուսնից յետոյ եկող կիրակին է, եւ այս տարի այն նշուելու է ապրիլի 5-ին»,-գրել է նա։


Գարնան առաջին օրը նշւում է նաև իրանի և մի շարք այլ պարսկախօս ժողովուրդների մօտ իբրև նոր տարի: Իրանում այդ տօնը նշւում է Նորուզ անունով, որ նշանակում է նոր օր:

Share