Ո՞ւմ էր հարկաւոր այս բոլորը

Ո՞ւմ էր հարկաւոր այս բոլորը

Ռոբերտ Մարգարեան

Տիկ. Գայանէն ընդունեց մեղքն ու պայմանականօրէն ազատ արձակուեց: Դատն աւարտուեց թերևս ամենավատ տարբերակով: Դա նշանակում է, որ տիկ. Գայանէն ընդունել է, որ Աշոտիկին առևանգելու և վնաս պատճառելու փորձ է կատարել:
Հարց է ծագում, թէ նման հանգուցալուծմամբ ո՞ւմ էր հարկաւոր այս ամէնը:
Առաջին օրուանից շատերի նման ես էլ չեմ հաւատացել, որ Աշոտիկը պատահաբար էր յայտնուել զոհուած զինծառայողների ծնողների մօտ:
Բայց նաև չեմ հաւատացել, որ Աշոտիկին աւտո նստեցնելն ու Եռաբլուր տանելը տեղի վրայ ընդունուած որոշում է եղել:
Տրամաբանօրէն եթէ հաւատում ես առաջինին, պարտաւոր ես հաւատալ նաև երկրորդին: Առանց երկրորդի առաջին ենթադրութիւնն անիմաստ ու կիսատ կլինի:
Յոյսով եմ մի օր տիկ. Գայանէն կը պատմի ամէն ինչը:
Արդեօ՞ք ինքն ինքնուրոյն ու տեղի վրայ է կայացրել այդ որոշումը, թէ ինչ-որ մէկը կողքից յուշել է այդ մասին ու այս ամէնը հերոս ծնող մօր զգացմունքների չարաշահմամբ սադրանք է եղել:
Իսկ վերադառնալով այն հարցին, թէ ո՞ւմ էր հարկաւոր այս ամէնը:
Յիշէք թէ այս դէպքը տեղի ունեցաւ Կոռնիձորում յայտարարուած մեծ հանրահաւաքի սեմին: Դատական առաջին նիստը նշանակեցին ճիշտ հանրահաւաքի օրը:
Պարզ է, չէ՞, թէ ում էր ձեռնտու այս ամէնը:
Մէկ իշխանութեանն ու մէկ էլ նրանց որ փորձում են ցանկացած միջոցով խափանել իշխանութեան դէմ ուղղուած պայքարող ընդդիմութեան գործնական քայլերը: Անգամ եթէ դա լինի հերոսածին մօր զգացմունքների չարաշահումը: 

Share