Որն է ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի նպատակը

Որն է ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի նպատակը

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյուիդ Վենսը, ինչպէս յայտնի է, փետրուարին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։ Ակնյայտ է, որ այցի գլխաւոր նպատակը TRIPP-ի մեկնարկն է լինելու, հնարաւոր է համատեղ ընկերութիւն հիմնելու մասին համաձայնագիր ստորագրուի, որում կամրագրուի, որ ամերիկեան կողմին բաժին կը հասնի այդ ընկերութեան 74, Հայաստանին՝ 26 տոկոսը։ TRIPP-ը, սակայն, միակ ուղղութիւնը չէ, որ լինելու է Վենսի ուշադրութեան կենտրոնում։

Իշխանական կուլիսներում խօսում են, որ հնարաւոր է նաեւ փաստաթուղթ ստորագրուի, համաձայն որի՝ Հայաստանն ԱՄՆ-ին է վերապահելու մոդուլային ատոմակայանի կառուցումը։ Այս թեման արդէն մի քանի տարի է՝ շրջանառւում է իշխանութեան օրակարգում: Նման յայտ ներկայացրել է նաեւ Ռուսաստանը։ Բնական է, որ որոշումը քաղաքական է լինելու. Արեւմուտքն ու ԱՄՆ-ն ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու իրենց ծրագրի մաս են համարում Մեծամորի ատոմակայանի փակումը եւ մոդուլային ատոմակայանների կառուցումը»։

Share