Եւրոպական Միութիւնը ձեռք է բերել անհրաժեշտ միաձայնութիւն՝ Իրանի Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպութիւն ճանաչելու համար, ինչը պատասխան է Իսլամական Հանրապետութիւնում ցուցարարների նկատմամբ բռնութեանը․ գրում է Euronews-ը։
Քաղաքական որոշումը կայացուել է Բրիւսելում ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ․ «սեւ ցուցակի» պաշտօնական հաստատումը սպասւում է առաջիկայ օրերին։
Որոշումը ներառում է ակտիւների սառեցում, ֆինանսաւորում տրամադրելու եւ ճանապարհորդելու արգելք Կորպուսի բոլոր մշտական անդամների համար, որոնցից շատերի նկատմամբ արդէն իսկ գործում են այս սահմանափակումները՝ ԵՄ-ի պատժամիջոցների ռեժիմի շրջանակում։
«Բռնաճնշումները չէն կարող անպատասխան մնալ․ ցանկացած ռեժիմ, որը սպանում է սեփական երկրի հազարաւոր քաղաքացիների, աշխատում է ինքն իրեն ոչնչացնելու ուղղութեամբ», – ասել է ԵՄ գերագոյն ներկայացուցիչ Կաջա Կալլասը։
