Ի՞նչ փաստաթղթերով են Տաւուշի հատուածում Ադրբեջանի պահանջած գիւղերի փոխանցումը իրականացնում՝ պարզ չէ

Ի՞նչ փաստաթղթերով են Տաւուշի հատուածում Ադրբեջանի պահանջած գիւղերի փոխանցումը իրականացնում՝ պարզ չէ

Ի՞նչ փաստաթղթերով են Տաւուշի հատուածում Ադրբեջանի պահանջած գիւղերի փոխանցումը իրականացնում՝ պարզ չէ. Ազատութեան հարցմանը փոխվարչապետն է պատասխանում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի գրասենեակից չէն յստակեցնում, թէ ինչ փաստաթղթերի հիման վրայ են սահմանազատման յանձնաժողովներն այս պահին քննարկում Տաւուշի հատուածում Ադրբեջանի պահանջած գիւղերի փոխանցումը։

«Ազատութեան» գրաւոր հարցմանն ի պատասխան՝ փոխվարչապետի գրասենեակից փոխանցեցին՝ սահմանազատման եւ սահմանագծման հետ կապուած հարցերը դեռ քննարկումների փուլում են։

«Երկու երկրների սահմանազատման յանձնաժողովների հանդիպումների արդիւնքների վերաբերեալ հրապարակւում են պաշտօնական մամուլի հաղորդագրութիւններ, որոնց շրջանակներից դուրս երկկողմ հաստատուած աշխատակարգի համաձայն կողմերը մեկնաբանութիւններ չէն տալիս», — ասուած է պատասխանի մէջ։

«Ազատութիւնը», մասնաւորապէս, հետաքրքրուել էր, թէ արդյօք այդ տարածքների փոխանցումը քննարկւում է կոնկրէտ քարտէզների հիման վրայ, եթէ աեօ, ապա ո՞ր թուականի քարտէզների, կա՞ն կոնկրէտ ժամկէտներ դրանց փոխանցման վերաբերեալ։

Մհեր Գրիգորեանի գրասենեակից յայտնում են, որ յանձնաժողովների յաջորդ հանդիպման օրը դեռեւս որոշուած չէ:

Պաշտօնական Բաքուն Երեւանից պահանջում է անյապաղ իրեն վերադարձնել Տաւուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնուող չորս գիւղերը։

Տաւուշի գիւղերի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ Հայաստանի վարչապետն ասել է՝ ՀՀ-ի քաղաքականութիւնն է պատերազմ թոյլ չտալ։ Նա խօսել էր Տաւուշի մարզի հայկական գիւղերի՝ Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի եւ Բերքաբերի դիմաց գտնուող սահմանը որպէս մէկ ամբողջական կտոր սահմանազատելու մասին։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի գրասենեակից չէն յստակեցնում, թէ ինչ փաստաթղթերի հիման վրայ են սահմանազատման յանձնաժողովներն այս պահին քննարկում Տաւուշի հատուածում Ադրբեջանի պահանջած գիւղերի փոխանցումը։

«Ազատութեան» գրաւոր հարցմանն ի պատասխան՝ փոխվարչապետի գրասենեակից փոխանցել են՝ սահմանազատման եւ սահմանագծման հետ կապուած հարցերը դեռ քննարկումների փուլում են։

Արդեօք այդ տարածքների փոխանցումը քննարկւում է կոնկրէտ քարտէզների հիման վրայ, եթէ այո, ապա ո՞ր թուականի քարտէզների, կա՞ն կոնկրէտ ժամկէտներ դրանց փոխանցման վերաբերեալ. հարցին գրասենեակից այսպէս են պատասխանել։

« Յանձնաժողովների յաջորդ հանդիպման օրը դեռեւս որոշուած չէ»։

Share