Ի՞նչ մօտեցումներ ունեն Բայդէնն ու Թրամփը ՆԱՏՕ-ի ու Եւրոպայի անվտանգութեան ապահովման հարցերում

Ի՞նչ մօտեցումներ ունեն Բայդէնն ու Թրամփը ՆԱՏՕ-ի ու Եւրոպայի անվտանգութեան ապահովման հարցերում

Ամերիկայի Ձայն

Այս շաբաթ ՆԱՏՕ-ն նշելու է իր հիմնադրման 75-ամեակը, սակայն տպաւորիչ պատմութիւնն ամենեւին էլ խոչընդոտ չէ, որ ԱՄՆ նախագահի ներկայիս թեկնածուներ Բայդէնն ու Թրամփը նկատելիօրէն տարբերուող մօտեցումներ ունենան Հիւսիսատլանտեան դաշինքի ու եւրոպական անվտանգութեան ապահովման հարցերում ԱՄՆ դերակատարութեան մասին

Հիմնադրումից 75 տարի անց էլ Հիւսիսատլանտեան դաշինքը շարունակում է հանդիսանալ եւրոպական անվտանգութեան ապահովման գործում ԱՄՆ ներգրաւուածութեան ամէնից ազդեցիկ հարթակը:

Երկրորդ աշխարհամարտից յետոյ հիմնադրուած ՆԱՏՕ-ն ի սկզբանէ բաղկացած էր Միացեալ Նահանգներից ու եւրոպական 11 երկրներից։ Դաշինքի անդամները պարտաւորուեցին օգնել միմեանց, եթէ որեւէ մէկը յարձակման ենթարկուի:

«Այսօր աշխարհում մարդկանց ցանկութիւնն է ապրել ազատութեան եւ խաղաղութեան մէջ, որն ակնյայտ է եւ անբեկանելի»,- յայտարարել էր այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Հարի Թրումենը:

Սակայն այսօր ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջոյ Բայդէնն ու Դոնալդ Թրամփը տարբեր մօտեցումներ ունեն, թէ ինչ դիրքորոշումներ պէտք է որդեգրի Միացեալ Նահագները՝ Ուկրաինայի դէմ Ռուսաստանի ագրեսիայի, այդ ագրեսիային ՆԱՏՕ-ի արձագանքի եւ Եւրոպայի անվտանգութեան ապահովման գործում:

Իր նախագահութեան ժամանակ, Դոնալդ Թրամփը շարունակ ընդգծում էր, թէ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները բաւականաչափ չէն վճարում ալեանսի բիւջէ:

«Ամենաքիչն օգտւում է Միացեալ Նահանգները: Ամենից քիչն ենք շահում: Օգնում ենք Եւրոպային: Եւրոպան միաւորւում է, եւ նրանք հանդէս են գալիս ընդհանուր թշնամու դէմ: Չեմ կարող ասել՝ արդեօ՞ք այն թշնամի է, բայց կան այլ հակառակորդներ»,- ասում էր Թրամփը։

Հինգ տարի անց՝ Հարաւային Կարոլինայում անցկացուող նախընտրական հանրահաւաքում Թրամփը յայտարարեց, թէ ՆԱՏՕ-ի անդամների նկատմամբ կոշտ դիրքորոշումն արդարացուած է:

«ՆԱՏՕ-ն վատ վիճակում էր մինչ իմ հանդէս գալը: Ասացի՝ բոլորը պէտք է վճարէն: Ասացին՝ լաւ, իսկ եթէ չվճարէնք, կրկին կը պաշտպանե՞ք մէզ։ Ասացի՝ ո՛չ։ Չհաւատացին լսածին, սակայն երբեք չեք տեսել, որ [ՆԱՏՕ-ի անդամ-երկրները] այսչափ շատ գումարներ տրամադրէն [պաշտպանութեան համար]»,- յայտարարել է Դոնալդ Թրամփը:

Սպիտակ տնից Թրամփի հեռանալուց յետոյ, յայտնի է, որ ՆԱՏՕ-ն ընդլայնուել է։ Դաշինքին միացել են Ֆինլադնիան ու Շուեդիան:

Բայդենի դիրքորոշումն այլ է․ Սպիտակ տան ներկայիս ղեկավարի խօսքով, Ռուսաստանի ագրեսիային միասնաբար դիմակայելը ցոյց է տալիս ՆԱՏՕ-ի կարեւորութիւնը:

«Նախքան [ուկրաինական] պատերազմի բռնկումը ասացի Պուտինին, եթէ ներխուժի Ուկրաինայ, ՆԱՏՕ-ն ոչ միայն կուժեղանայ, այլ աւելի միասնական կը դառնայ: Աշխարհի ժողովրդավարութիւնները ոտքի կը կանգնէն, կը հակազդէն նրա ագրեսիային ու կը պաշտպանէն միջազգային իրաւունքի վրայ հիմնուած կարգը: Դա հէնց այն, ինչ այսօր տեսնում ենք»,- ասել է ԱՄՆ նախագահ Ջոյ Բայդէնը:

Գաղտնիք չէ, որ ԱՄՆ նախագահի պաշտօնում Թրամփն կարեւորում էր Ռուսաստանի եւ Վլադիմիր Պուտինի հետ յարաբերութիւնները։ Այս քարոզարշաւի ժամանակ հանրապետականների թեկնածուն յիշատակեց ՆԱՏՕ-ի անդամ-երկրներից մէկի ղեկավարին․ «Մեծ երկրի նախագահներից մէկը վեր կացաւ եւ հարցրեց՝ եթէ չվճարէնք ու Ռուսաստանի կողմից յարձակման ենթարկուենք, կը պաշտպանե՞ք մէզ: Ասացի՝ չե՞ք վճարելու, խուսափու՞մ եք վճարելու։ Նա ասաց՝ աեօ, ընդունենք, որ այդպէս է։ [Ասացի]՝ ո՛չ, չէ՛մ պաշտպանի ձեզ»,- յայտարարել է Թրամփը:

Արձագանքելով՝ նախագահ Բայդէնը ընդգծել է, թէ եւրոպական անվտանգութեան նկատմամբ նման մօտեցումը վտանգաւոր է Ամերիկայի համար․ «Նախկին նախագահը՝ [Դոնալդ Թրամփը], Պուտինին ասում է՝ արայ, ինչ ուզում ես: [ԱՄՆ] նախկին նախագահն, իրականում, խոնարհուել է ռուս առաջնորդի առաջ: Կարծում եմ, սա զայրացուցիչ է: Վտանգաւոր է եւ անընդունելի»,- յայտարարել է Բայդէնը:

Սակայն ժամանակ անց՝ բրիտանական պահպանողական GB News հեռուստաալիքի հետ զրոյցում Թրամփը հարկ համարեց նշել, թէ կաջակցի ՆԱՏՕ-ին, եթէ բոլոր անդամ-երկները դաշինքի բիւջէ վճարէն իրենց բաժինները։ Պատասխանելով լրագրողի հարցին, եթէ ՆԱՏՕ անդամները կատարեն իրենց պարտաւորութիւններն, ինչպէս կուարուի Վաշինգտօնը, Դոնալդ Թրամփը յայտարարել է՝ ԱՄՆ-ն «հարիւր տոկոսով» կաջակցի ՆԱՏՕ-ին:

Նախագահ Ջոյ Բայդենի համոզմամբ, այսօր ՆԱՏՕ-ն անհամեմատ աւելի ուժեղ եւ միասնական է, քան երբեւէ, եւ սա դարձել է նրա կարեւոր դրոյթներից մէկը՝ նախընտրական քարոզարշաւի ժամանակ արտաքին քաղաքական հարցեր արծարծելիս:

Տէսանութը տեսնել այստեղ

VOA

Share