Պահանջում ենք ԱԺ արտահերթ նիստ՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական յստակ յայտարարութեամբ․ Իշխան Սաղաթելեան

Պահանջում ենք ԱԺ արտահերթ նիստ՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական յստակ յայտարարութեամբ․ Իշխան Սաղաթելեան

Պահանջում ենք ԱԺ արտահերթ նիստ՝ մեր օրակարգով․ Ֆրանսիայի հրապարակում այսօրուայ հանրահաւաքի աւարտին յայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

Նրա հրապարակեց հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների մասին յստակ ձեւակերպումներ պարունակող Յայտարարութիւնը, որը դնելու են ԱԺ արտահերթ նիստի օրակարգում եւ պահանջելու են, որ ՔՊ-ական պատգամաւորները եւս կողմ քուէարկէն եւ վաւերացնեն։

«Դրա համար մենք պահանջում ենք արտահերթ խորհրդարանական նիստ եւ ասում ենք՝ եթէ Ալիեւից չեք վախենում, եկեք այդ նիստին ու ստորագրեք այդ Յայտարարութեան տակ»,-յայտարարեց Իշխան Սաղաթելեանը։

Սա պատասխանն է փորձերի, որով ուզում են շեղել մեր հասարկութեանը՝ ասելով, որ ընդդիմութիւնը Արցախի համար չի դուրս եկել փողոց, այլ ընդամէնը իշխանութեան համար։

«Ելնելով այս իրավիճակից՝ մէկ անգամ եւս սրանց դէմքը վերջնականապէս պատռելու համար խորհրդարանական երկու խմբակցութիւնները հանդէս են եկել նախաձեռնութեամբ․ «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» դաշինքները հրաւիրել են ԱԺ արտահերթ նիստ մեր օրակարգով, որովհետեւ ասել ենք՝ մենք խորհրդարանում լինելու ենք մենք օրակարգում, ոչ թէ ԱԺ-ում գնանք թատրոնի օրէնք քննարկէնք։ Պահանջում ենք, որ խորհրդարանը հանդէս գայ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական յարաբերութիւնների հետ կապուած յստակ յայտարարութեամբ։ Այն, ինչ կայ այդ յայտարարութեան մէջ եւ դա մերժելի է այս իշխանութեան կողմից, մեր, ձեզ, մէզ պէս մտածող մարդկանց համար յստակ է՝ այս Յայտարարութեան նախաձեռնութիւնը մեր բոլոր այն քաղաքացիների համար է, ովքեր դեռ կասկածում են, որ սրանք դաւաճան են եւ երկիրը ուզում են տանել նոր կապիտուլեացիայի»,-ասաց Իշխան Սաղաթելեանը ու ընթերցեց Յայտարարութեան տեքստը։

Այլ դրոյթների թւում Յայտարարութիւնը պարունակում էր նաեւ այսպիսի ձեւակերպում․ «ՀՀ համար անընդունելի է Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման որեւէ վերջնական տարբերակ, որի արդիւնքում Արցախը կարող է յայտնուել Ադրբեջանի կազմում»։

Վաղուայ անելիքի մասի նա յայտարարեց․

Ժամը 10։30 Ֆրանսիայի հրապարակ՝ զոհուածների ծնողների հետ ԲԴԽ գնալու համար,

Ժամը 15։30 Ֆրանսիայի հրապարակից երթը շարժուելու է՝ պատշաճ կերպով դիմաւորելու եւ հետապնդելու ՀՀ-ում գտնուող պատուիրակութեանն, ու ցոյց տալու, որ Նիկոլը մանդատ չունի որեւէ մէկի հետ բանակցելու,

Մինչեւ 19։30՝ լինելու է թէժ պայքար։



Share