Անդրանիկ Չաւուշեան. Մենք չենք պատրաստւում մեր տները թողնել, ինչ է՝ Նիկոլ Փաշինեանը սխալ բանակցութիւններ է վարում

Անդրանիկ Չաւուշեան. Մենք չենք պատրաստւում մեր տները թողնել, ինչ է՝ Նիկոլ Փաշինեանը սխալ բանակցութիւններ է վարում

Մենք չենք պատրաստւում մեր տները թողնել, ինչ է՝ Նիկոլ Փաշինեանը սխալ բանակցութիւններ է վարում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում ասաց Աղաւնոյի համայնքապետ Անդրանիկ Չաւուշեանը։

Նշէնք, որ Նիկոլ Փաշինեանն այսօրուայ իր ասուլիսում նշել է, որ երթուղու փոփոխութեան դէպքում այն տարածքները, որոնք չէն գտնւում նախկին ԼՂԻՄ տարածքում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողութեան տակ։ Նա, մասնաւորապէս, նշել է․ «Լաչինի բնակիչների հարցերը Կառավարութիւնը լուծում է, բնակիչները բնականաբար պէտք է ապահւուէն բնակարաններով։ Ըստ էութեան՝ Լաչինում այսօր ընտանիքներ չէն բնակւում, իսկ Աղաւնոյ գիւղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարութեան միջոցներով կը լուծուէն, Սուսի մասին այս պահին յստակ ոչինչ չեմ կարող ասել։ Խնդիրն այն է, թէ այդ տարածքները ԼՂԻՄ սահմաններից նե՞րս, թե՞ դուրս են գտնւում։ Համենան դէպս, երբ այս հարցը քննարկել ենք Արցախի իշխանութիւնների հետ, Սուս գիւղի անունը չի քննարկուել»։

Ըստ Աղաւնոյի համայնքապետի՝ Նիկոլ Փաշինեանը չի կարող անընդհատ զիջողի դիրք բռնել․

«Ես չեմ հասկանում, թէ հանուն ինչի է նա այդպէս անում։ Որեւէ մէկն իրեն մանդատ չի տուել, որ ինքը յանձնի հողեր։ Նա ասում է՝ Աղաւնոյի բնակիչները Արցախին, այսինքն՝ դու պիտի նստես բանակցութեան, սխալ որոշումներ կայացնես, քո վրայից ցրես ու Արցախի իշխանութիւնների գցե՞ս։ Ղալաթ կ’անի, համ ինքը, համ էլ իր եղբայր Ալիեւը։ Ես չեմ լքելու, եւ աւելին, աւելի լուրջ քայլերի ենք պատրաստուելու»։

Հարցին՝ բնակիչներն ինչպե՞ս են տրամադրուած այդ հարցի վերաբերեալ, Անդրանիկ Չաւուշեանն ասաց․ «Բնակիչների տրամադրուածութիւնը նոյնպէս մնալուն է ուղղուած։ Որքան հալածանք է լինում, մենք աւելի ենք ոգեւորւում։ Մենք չենք պատրաստւում մեր տները թողնել, հանգիստ ու առանց ոչ մի բանի դուրս գալ, ինչ է՝ Նիկոլ Փաշինեանն իր սխալ բանակցութիւններն է վարում»։

Հարցին՝ արդյօք անակնկա՞լ էր Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը, համայնքապետն ասաց․ «Չէ, անակնկալ չէր։ Ես սպասում էի, որ նա այդպիսի յայտարարութիւն կ’անի։ Որ մարդկանց ասում էինք, ատելութեամբ էին արձագանքում։ Հազարաւոր մարդիկ զոհուեցին, որ հողը մնա, հիմա հող ենք զիջում, որ մարդու կեանք փրկե՞նք, մէզ այս կեանքը պէտք չի»։

Share