Մեծատա՞ռ, թե՞ փոքրատառ

Մեծատա՞ռ, թե՞ փոքրատառ

Տարբեր հրապարակումներում յաճախ կարելի է նկատել բառերի մեծատառ եւ փոքրատառ գրութեան շփոթ։ Հայերէնում մեծատառի եւ փոքրատառի օգտագործումը ենթակայ է օրինաչափութեան, Օրինակ յատուկ անունները միշտ գրւում են մեծատառով, իսկ հասարակ անունները փոքրատառով, իսկ կան պարագաներ, որոնք վիճելի են: ՀՀլեզուի կոմիտէն փորձել է պարզաբանել այդ պարագաները:

Նշենք որ սոյն բաժնի նկարները նոյնութեամբ վերցուած են ՀՀ լեզուի Կոմիտէի կայքէջից և բնագրի համաձայն գրուած են ՀՀ պետական ուղղագրութեամբ:

Ամենայն հայոց կաթողիկոս բաղադրեալ անուանման միայն առաջին բաղադրիչը պէտք է գրել մեծատառով։ Թոյլատրելի է նաեւ գրութեան հետեւեալ ձեւը՝ Ամենայն Հայոց կաթողիկոս։ Եկեղեցական շրջանակներում, որպէս յարգանքի եւ մեծարանքի նշան, մեծատառով են գրւում բոլոր բաղադրիչները ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս։

«Ամենայն հայոց» բաղադրիչներով կազմուել են շրջասութիւններ, որոնք յատուկ անուան իմաստ են արտայայտում։ Դրանք բաղկացած են հասարակ անուններից եւ գրւում են փոքրատառով՝ ամենան հայոց բանաստեղծ, ամենան հայոց մայրաքաղաք, ամենան հայոց երգի վեհափառ, ամենան հայոց բանաստեղծուհի։

Ներբեռնել նկարը բարձր որակով
Ներբեռնել նկարը բարձր որակով
Ներբեռնել նկարը բարձր որակով
Ներբեռնել նկարը բարձր որակով
Ներբեռնել նկարը բարձր որակով
Ներբեռնել նկարը բարձր որակով
Ներբեռնել նկարը բարձր որակով

Ներբեռնել նկարը բարձր որակով

Share