Թրքական մամուլը մանրամասներ է յայտնել Էրդողան-Փաշինեան հանդիպումից

Թրքական մամուլը մանրամասներ է յայտնել Էրդողան-Փաշինեան հանդիպումից

Չեխիայի մայրաքաղաքում Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ Հայաստանի վարչապետ Փաշինեանի միջեւ հանդիպման կապակցութեամբ մանրամասներ է յայտնել թուրքական Al Monitor-ը, գրում է Երկիրը:

Տուեալ կայքը նշում է, որ իրենց ունեցած տեղեկութիւններով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը Էրդողանից աջակցութիւն է խնդրել հայ գերիների ազատ արձակման եւ սահմանազատման հետ կապուած։

Ըստ Al Monitor–ի Էրդողանն իր հերթին Փաշինեանից պահանջել է հրաժարուել Հայոց ցեղասպանութեան ճանաչման միջազգային աշխատանքներից եւ բացել «Զանգեզուրի միջանցքը»։

Share