Ջահերով երթ Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի համար Երևանում — լուսանկարներ

Ջահերով երթ Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի համար Երևանում — լուսանկարներ

Հանրապետութեան հրապարակից ապրիլի 23-ին մեկնարկեց Հայոց ցեղասպանութեան 109-րդ տարելիցի համար ամենամեայ ջահերով երթը դէպի Ծիծեռնակաբերդի յուշահամալիր։

Ջահերով երթը հայ ժողովրդի պահանջատիրութիւնը խորհրդանշող ամենամեայ միջոցառում է, որը նուիրուած է Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին։

Ինչպէս նախորդ տարիներին, այս տարի եւս այն կազմակերպել էին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութեան անդամները։

Այս տարուայ երթի խորագիրն էր «Զա՛րկ, երբ հալածում են քեզ»։

«Հետք»ը ինչպէս միշտ լաւագոյն լուսանկարներն է հրատարակել: Լուսանկարիչ՝ Նարեկ Ալէքսանեան:

Share