Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմում էներգետիկ հրադադար է լինելու

Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմում էներգետիկ հրադադար է լինելու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են փոխադարձաբար դադարեցնել էներգետիկ ենթակառուցուածքներին ուղղուած հարուածները։

«Այս պահից Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմում գործում է էներգետիկ հրադադար։ Երկու կողմերն էլ համաձայնել են։ Մի՛ խախտէք այն»,– գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում։

Աւելի վաղ յայտնի էր դարձել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստակամութիւն է յայտնել երկրում ընտրութիւններ անցկացնելու հարցում, եթէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնի 60-օրեայ հրադադարի հաստատմանը։

Share