Երիտասարդ դաշնակցականները մաքրում են Հոլիվուդի «Փոքր Հայաստանը»

Երիտասարդ դաշնակցականները մաքրում են Հոլիվուդի «Փոքր Հայաստանը»

Մայիսի 22-ին Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւնը Կալիֆորնիայում գործուղել էր իր անդամներին` գեղեցկացնելու և մաքրելու համար Փոքրիկ Հայաստանը: Համաճարակի պատճառով երեք տարուայ ընթացքում սա առաջին անգամն է, որ վերսկսում է Փոքրիկ Հայաստանի մաքրումն ու գտղեգկացումը: Կիրակի առաւօտէան Ռոզ եւ Ալէք Փիլիպոս հայկական վարժարանի մէջ հաւաքուեցին կամաւորները:

Միջոցառումը կազմակերպել էր ՀԵԴ Հոլիվուդի «Մուսայ լեռ» մասնաճիւղը: Մասնաճիւղն իր ջանքերի համար գնահատանքի է արժանացել Լոս Անջելըս Քաղաքի խորհրդի անդամ Միթչ Օ՛ֆարելի եւ նրա տեղակալ Ջորջ Յակոբեանցի, Սենատոր Էնթօնի Փորթանթինոյի գրասենեակից Արդա Չաքեանի,  երեսփոխան Լաուրա Ֆրիդմանի գրասենեակից Քրիստոֆեր Խաչադուրի եւ սենատոր Մոնիկա Դուրազոյի գրասենեակից Պայծառ Թոմասեանի կողմից:

«փոքրիկ Հայաստանի բարեկարգման նախագծի օրը  նուիրուած է տնից հեռու մեր տանը»,- ասում է ՀԵԴ Հոլիվուդի «Մուսայ լեռ» քարտուղար Սերժ Արեջեանը: «Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ մեր պարտաւորութիւնն է ապահովել, որ ամէն տարի մենք շարունակենք այս աւանդոյթը` մեր քաղաքը մաքուր պահելու համար»:

Պաշարները նուիրաբերուել են Հոլիւուդի գեղեցկացման թիմից, որոնք հովանաւորուել են խորհրդի անդամ Օ’ֆարելի եւ սենատոր Դուրազոյի եւ նրանց գրասենեակների կողմից: Մասնաճիւղին աջակցել են տեղի Հայ Յեղափոխական Դաշնակցութէան Գարեգին Նժդեհ Կոմիտէն եւ Հայ Դատի յանձնախմբի Հոլիւուտի մասնաճիւղը:

«ՀԵԴ-ի անդամներն ամբողջ աշխարհում` տարբեր քաղաքական նախաձեռնութիւնների եւ քաղաքացիական ներդրումների միջոցով,  մշտապէս աշխատում են իրենց համայնքները ապրելու համար աւելի լաւ վայր դարձնել», — ասում է ՀԵԴ Հոլիվուդի նախագահ Ալիք Պոյաճեանը: «այդ առումով Հայաստանի մեր ընկերները, ապրելով թուրքական եւ ադրբեջանական մշտական ​​սպառնալիքների ներքոյ, ծառայում են իրենց համայնքին եւ երկրին` պայքարելով նրա գոյատեւման համար»:

Կամաւորները դուրս են եկել փողոց և հաւաքել փողոցից կիլոներով աղբ: Բացի հայերի «տունից հեռու տունը» մաքրելուց, սա ոչ միայն երիտասարդութեան համար զօրաշարժի առիթ է հայ համայնքին վերադարձնելու իր պարտքը այլ նաև ճանաչելու այն նշանակութիւնը, որ ունեցել է Փոքր Հայաստանը սփիւռքի մշակոյթի եւ պատմութեան մէջ:

Share