Արցախի նախագահը զրուցել է գերեւարուած նախկին նախագահների եւ պաշտօնեաների հետ

Արցախի նախագահը զրուցել է գերեւարուած նախկին նախագահների եւ պաշտօնեաների հետ

Արցախի նախագահ Սամուել Շահրամանեանը զրուցել է գերեւարուած նախկին նախագահների եւ պաշտօնեաների հետ, ասել են՝ խոշտանգումների չէն ենթարկուել։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Երբ մենք պատգամաւորներով հանդիպում էինք նախագահին եւ հարցրել էինք՝ ինչ նորութիւններ կան մեր գերեւարուած բարձրաստիճան պաշտօնեաներից, ասաց, որ նորմալ է, խօսել է: Նրանք այնտեղից ասել են, որ իրենց առողջական վիճակը նորմալ է, խոշտանգումների չէն ենթարկուել», — «Ազատութեան» հետ զրոյցում ասել է Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարութիւն» խմբակցութեան ղեկավար Դաւիթ Գալստեանը՝ նշելով, որ պարբերաբար հանդիպում են Արցախի նախագահին։

Արդեօ՞ք Շահրամանեանն է նրանց հետ կապ հաստատել, թե՞ արցախցի պաշտօնեաներն են այնտեղից միջնորդաւորուած զանգահարել՝ պատգամաւորը մանրամասներին չէր տիրապետում։

Share