Հայաստանում քաղբանտարկեալների առկայութիւնն ամենակարեւոր խնդիրներից է. Արամ Վարդեւանեան

Հայաստանում քաղբանտարկեալների առկայութիւնն ամենակարեւոր խնդիրներից է. Արամ Վարդեւանեան

Հայաստանում քաղբանտարկեալների առկայութիւնն ամենակարեւոր խնդիրներից է։ Այս մասին յայտարարել է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Արամ Վարդեւանեանը՝ խօսելով ԱԺ-ում իրենց անելիքների մասին։

«Այս ուղղութեամբ «Ուժեղ Հայաստան» խմբակցութիւնն ԱԺ-ում անելիք ունի։ Քաղբանտարկեալների հարցը յատկապէս ընդգծւում է խափանման միջոց կալանքի, տնային կալանքի եւ ապօրինի հետապնդումների կոնտեքստում։ Այսօր Հայաստանում այդ վիճակն ահագնացող է։ Լուծումներ կարող են լինել, բայց դրա համար առաջնայինը քաղաքական կամքն է։ Այն, որ այս իշխանութիւնները դրա վերաբերեալ ճիշտ հակառակ կամքն ունեն, ակնյայտ է։ Սակայն մենք ունենք կոնկրետ լուծումներ, որոնք ներկայացուելու են»,- ասել է Վարդեւանեանը։

Նա շեշտել է՝ այսօր Հայաստանում մարդիկ գտնւում են տնային կալանքի պայմաններում՝ առանց իրաւական հիմքերի։

«Մինչ օրս, առանց որեւէ իրաւական հիմքի, Սամուէլ Կարապետեանը գտնւում է տնային կալանքի պայմաններում, եւ այսպիսի դէպքերը բազմաթիւ են։ Մենք կոնկրետ լուծումներ ենք ներկայացնելու, եւ այն համոզմունքը, որ մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան, ոչ մէկի մօտ թող չնուազի»,- ասել է նա։

Share