Զանգեզուրի միջանցքն արդէն իրականութիւն է դառնում-Ալիև

Զանգեզուրի միջանցքն արդէն իրականութիւն է դառնում-Ալիև

Minal — Ալիեւը Կասպեան գագաթաժողւում. Զանգեզուրի միջանցքն արդէն իրականութիւն է դառնում — https://minval.az/news/124259674 — Զանգեզուրի միջանցքն արդէն իրականութիւն է դառնում՝ հաշուի առնելով լայնածաւալ աշխատանքները, որոնք իրականացւում են Ղարաբաղի հակամարտութեան աւարտից յետոյ։ Այս մասին յայտարարել Է ալիեւը՝ ելոյթ ունենալով Աշխաբադում Կասպիական վեցերորդ գագաթաժողւում։

«Հայրենական պատերազմում տարած յաղթանակից եւ Հայաստանի հետ հակամարտութեան լուծումից յետոյ Ադրբեջանը սկսել է լայնածաւալ աշխատանքներ իրականացնել Ղարաբաղի եւ Արեւելեան Զանգեզուրի վերակառուցման եւ վերականգնման, այդ թւում՝ միջազգային տրանսպորտային կապերի զարգացման ուղղութեամբ։ Զանգեզուրի միջանցքն արդէն իրականութիւն է դառնում», — նշել է դա։

Ի դէպ «Իզուեստիայի» այսօրուայ հրապարակմանն արձագանքելով եւ որոշ հատուածներ վերատպագրելով՝ «Հաքինը» վերանգրել էր «Ռուսաստանի ամպագոռգոռ յայտարարութիւնը՝ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանաւորուել են Զանգեզուրի միջանցքի «ճանապարհի» շուրջ։

Share