ԵՐԵՒԱՆ — Հայաստանի Սահմանադրական դատարանը մինչեւ Յուլիսի 4-ը պէտք է հրապարակէ Յունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքները վիճարկող գործով իր որոշումը։
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանեանը յայտարարել է, որ դատարանը գործը քննելու եւ որոշում կայացնելու համար սահմանափակ ժամանակ ունի։ Այդ պատճառով նա առաջարկել է նիստ գումարել նաեւ առաջիկայ ոչ աշխատանքային օրը՝ Յունիսի 27-ին։ Դիլանեանի խօսքով՝ այդ նիստի ընթացքում պարզ կը դառնայ, թէ անհրաժեշտ կը լինի՞ նիստ գումարել նաեւ Կիրակի օրը։
Սահմանադրական դատարանը Յունիսի 26-ին սկսել է խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքները վիճարկող դիմումների քննութիւնը։
Դատարան են դիմել «Ուժեղ Հայաստան» կուսակցութիւնների դաշինքը, «Միասնութեան Թեւեր», «Դեմոկրատիա, Օրէնք, Կարգապահութիւն», «Բարգաւաճ Հայաստան», «Յանուն Հանրապետութեան», «Հայաստան» կուսակցութիւնների դաշինքը եւ «Նոր Ուժ» ռեֆորմիստական կուսակցութիւնը։
