Լեռնային Ղարաբաղի առաջնորդների գերութիւնը ցեղասպանութեան մի մաս է

Լեռնային Ղարաբաղի առաջնորդների գերութիւնը ցեղասպանութեան մի մաս է

Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ ապրած հայերի դէմ էթնիկ զտումները ցեղասպանութիւն են, իսկ տեղահանութիւնը՝ մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւն։

Իր զեկոյցում ընդգծել է Միջազգային քրէական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։

Նա յիշեցրել է` 2023 թուականի դեկտեմբերին լրանում է Ցեղասպանութեան մասին կոնուենցիայի ընդունման 75-ամեակը։

Կոնուենցիայի ընդունումը վկայում է ցեղասպանութեան իրագործումը ժխտելու հարցում մասնակից պետութիւնների հետեւողական դիրքորոշման մասին: Սակայն աշխարհն ականատես է դարձել այլ իրավիճակի, երբ հետեւողականօրէն անտեսուել է Լեռնային Ղարաբաղի հայերի դէմ իրագործուող ցեղասպանութեան մասին տեղեկատուութիւնը։

«Ինչ վերաբերում է Ցեղասպանութեան համար պատժելու պարտաւորութեանը, ապա մասնակից պետութիւնները, ինչպիսիք են Ֆրանսիան կամ Մեծ Բրիտանիան, կարող են նպաստել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ կապուած իրավիճակի փոխանցմանը Միջազգային քրէական դատարան»,- նշուած է Օկամպոյի զեկոյցում։

Նրա զեկոյցին կից հրապարակուել է նաեւ Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարեանի մասին տեսանիւթը, որտեղ ներկայացւում է նրա կեանքի պատմութիւնը, ինչպէս է հայրը զոհուել Արցախեան առաջին պատերազմի ժամանակ, նա էլ պայթիւնի հետեւանքով կորցրել է տեսողութիւնը։

Օկամպոն յաւելել է՝ 2024 թուականի փետրուարի 1-ին Միջազգային քրէական դատարանը իրաւասութիւն է ստանալու հետաքննել նախագահ Ալիեւի գործողութիւնները՝ կապուած 2021 թուականի մայիսի 10-ից Հայաստանում կատարուած յանցագործութիւնների հետ։

Նշէնք, որ Հռոմի ստատուտի վաւերացման արդիւնքում փետրուարի 1-ից Հայաստանը կը դառնայ Միջազգային քրէական դատարանի անդամ։

Յիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբէն Վարդանեանին, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դաւիթ Մանուկեանին, Արցախի նախկին արտգործնախարար Դաւիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասեանին, Բակոյ Սահակեանին, Արայիկ Յարութիւնեանին։ Վերջինին, ի դէպ, Բաքւում ցմահ ազատազրկում է սպառնում։

Share