Հայաստանի իշխանութիւնները միացել են ադրբեջանաթուրքական շրջանակների արշաւին

Հայաստանի իշխանութիւնները միացել են ադրբեջանաթուրքական շրջանակների արշաւին

Հայաստանի իշխանութիւնները միացել են Հայ դատի համակարգի եւ դրա միջազգային գրասենեակների դէմ տարիներ շարունակուող արշաւին։ Այս գործընթացի հիմքում քաղաքական մի շարք շարժառիթներ են։ Alpha News-ի հետ զրոյցում ասել է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենեակի ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը։

«Մենք յատկապէս վերջին տարիների ընթացքում ուղղակիօրէն առերեսւում ենք ադրբեջանաթուրքական նպատակաուղղուած քարոզչութեանը եւ աւելին, քան պարզապէս քարոզչութիւնը։ Հիմա Հայաստանի իշխանութիւններն են միացել»,- ասել է Ղուկասեանը։

Նա նաեւ նշել է, որ իշխանութիւնների՝ այդ գործընթացին միանալը կարող է նպատակ ունենալ ցոյց տալու իրենց լոյալութիւնն այդ շրջանակների նկատմամբ։

«Սա նշանակում է, որ նուազագոյնը նրանք ցանկանում են ցոյց տալ իրենց լոյալութիւնը թշնամական շրջանակներին»,- նշել է նա։

Ղուկասեանը որպէս օրինակ մատնանշել է Բրիւսելում իրականացուող աշխատանքները՝ նշելով, որ, իր խօսքով, այդ գործընթացում ակտիւ դեր ունի Ադրբեջանի դեսպանը։ Նա նաեւ անդրադարձել է ԱՄՆ-ում Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի դէմ հայցեր ներկայացնելու փորձերին՝ նշելով, որ նախորդ տարի մի քանի նման դիմումներ են ներկայացուել, սակայն ամերիկեան դատարանները դրանք չեն ընդունել։

«Այսինքն՝ մենք յատկապէս վերջին տարիների ընթացքում ուղղակիօրէն առերեսւում ենք ադրբեջանաթուրքական նպատակաուղղուած քարոզչութեանը»,- ասել է Գէորգ Ղուկասեանը։

Share