Արմինէ Օհանեան
Փարիզում երկօրեայ համաժողովին աշխարհի 25 երկրից 150 հայ էր մասնակցում: Մարդիկ տասնեակ ժամէր ճանապարհ էին կտրել, որ 2 օր շփուէն միմեանց հետ, խօսէն, քննարկէն հային յուզող թեմաները: Ճիշտ էօրակարգում հիմնականում սփիւռքի խնդիրներն էին, բայց կարծում էիԱԺ ընտրութիւններից 40-50 օր առաջ ուրիշ ոչ մի թեմայ, բացի յունիսի 7-ի թեման, չի կարող քննարկուել: Պարզուեց սխալուել եմ: Սփիւռքում, իհարկէ, մարդիկ տարբեր են, բայց ուզում եմ մի քանի տպաւորութիւն փոխանցել. Նախ, չեմ թաքցնում հիացմունքս մեր սփիւռքահայ հայրենակիցների այն ջանքերի ու մաքառումի հանդէպ, որով նրանք փորձում են հայ մնալ, իրենց ինքնութիւնը պահպանել, իրենց զաւակներին հայ մեծացնել, իրենց հայրենիքին օգտակար լինել, չնայած հայրենիքը, գոնէ վերջին տարիներին, ապերախտ ու նենգ ծնողի նման է իրեն պահում չգնահատելով, պառակտելով ու վնասելով սփիւռքահայ համայնքներին:
Հայկական սփիւռքը մեր ազգի անանց կապիտալն է, որի մի քանի տոկոսն անգամ մենք չենք օգտագործում: Եթէ կուզեք աւանդական սփիւռքը մեր ազգի լաւագոյն, որակեալ հատուածն է գրագէտ, կայացած, մեծ յաջողութիւնների հասած (վերջին 30 տարում գնացածների մէջ, իհարկէ, տարբեր շերտեր կանեւ որակեալ, եւ անորակ): Այս մարդիկ իրենց երկրներում մեծ ազդեցութիւն ու կապեր ունեն եւ կարող էին Հայաստանին օգտակար լինել, եթէ սինանեաններն ու փաշինեանները հայկականի ու հայի դէմ այդպէս տքնաջանօրէն չաշխատեին: Բայց սփիւռքի առանձնայատկութիւնը նաեւ այն է, որ դրսում ապրող հայերը շատ բարձր իրաւագիտակցութիւն ունեն եւ հասկանում են, որ եթէ իրենք չէն ապրում Հայաստանում, չէն կարող անմիջական եւ կոշտ միջամտութիւն ունենալ մեր ներքաղաքական կեանքին: Երկօրեայ համաժողովի ժամանակ սփիւռքահայ մասնակիցները խօսում էին հայոց լեզուն, հայկական ինքնութիւնը, Արցախում մշակութային արժէքները պահպանելու մասին, Հայ Դատի, Արցախի կորստի, հայի երազանքների մասին, բայց զգոյշ էին ՀՀ առաջիկայ ընտրութիւնների հետ կապուած, մինչեւ այն պահը, երբ Հայաստանից ժամանածները սկսեցին խօսել այդ մասին (Հայաստանից ընդամէնը 14 մասնակից կար): Մենք փորձում էինք բացատրել, որ սփիւռքը չի կարողանայ հայ մնալ, Հայ Դատի ու Արցախի խնդիրը բարձրացնել, հայոց լեզու ու պատմութիւն փոխանցել իր ժառանգներին, եթէ Նիկոլ Փաշինեանը վերընտրուի ու շարունակի անել այն, ինչի մասին արդէն անթաքոյց է խօսում: Արցախի հարցը չի կարող որեւէ ատեանում բարձրացուել, եթէ հայկական պետութեան ղեկավարն ասում է, որ ես փակել եմ ղարաբաղեան հարցը եւ ղարաբաղեան շարժում այլեւս չի լինելու: Հայ Դատի գրասենեակները չէն կարող ոչ մի երկրում գործել, եթէ ՀՀ ղեկավարն ասում է պատմական արդարութեան վերականգնումն իմ խնդիրը չէ, Արեւմտեան Հայաստան գոյութիւն չունի, դեռ պէտք է պարզելմէզ են ցեղասպանել, թե՞ մենք ենք ցեղասպանել: Հայաստանի սւուերէն տարածք ներխուժած թշնամու դէմ ոչ մի հայ չի կարող պայքարել, եթէ այդ ներխուժման դէմ չի ընդվզում ՀՀ իշխանութիւնը: Ոչ մի հայկական լոբբիստական կառոյց չի կարող զբաղուել Բաքւում գտնուող հայ գերիներով, եթէ Հայաստանի վարչապետն ամէն ինչ անում է, որ այդ գերիներին Ալիեւն ազատ չարձակի: Ոչ մի հայ չի կարող պայքարել Սիւնիքից միջանցք խլելու թշնամու ծրագրի դէմ, եթէ այդ ծրագիրն իրականացւում է Հայաստանի իշխանութեան միջոցով…իսկ վաղը եթէ վերընտրուեց, ամէն ինչ շատ աւելի վատ է լինելուազատազրկուելու են Արցախ բառն ասողներն ու Արարատի պատկերը կրողները, Ցեղասպանութիւնը յիշողներն ու թուրքին ուղղուած մեղադրանք հնչեցնողները…վաղն անհնարին է լինելու հայ մնալն ու Հայաստանում ապրելը… Ուրեմն եթէ մենք ուզում ենք սփիւռք եւ հայկական պետութիւն ունենալ, հայոց լեզուն ու գրականութիւնը, հայի ինքնութիւնը պաշտպանել, չձուլուել ու չուերանալ, առաջնահերթօրէն մի խնդիր պէտք է լուծենք Հայաստանում իշխանափոխութեան խնդիրը:
Համաժողովի մասնակիցներն ի վերջոյ հասկացան, համաձայնեցին եւ ամփոփիչ յայտարարութեան մէջ մի քանի տողով արձանագրեցին այդ նպատակը…
ՀԳ Համաժողովին մասնակցելը մի ուրիշ առաւելութիւն էլ ունէր` մեր երեք նախկին վարչապետների հետ երկօրեայ շփման հաճոյքը…բարեկիրթ, խելացի ու դաստիարակուած մարդկանց կատաստրոֆիկ դեֆիցիտի մէջ ենք ապրում ՔՊ-ական այս գաղջ իրականութեան մէջ:
