Հայաստանի խնդիրները ողջ հայ ժողովրդինն են. Իշխան Սաղաթելեան

Հայաստանի խնդիրները ողջ հայ ժողովրդինն են. Իշխան Սաղաթելեան

«Արձանագրուեց, որ Հայաստանի խնդիրները ողջ հայ ժողովրդինն են, եւ դրանք լուծելու համար պահանջում են համահայկական ջանքեր»․ ասաց Իշխան Սաղաթելեանը՝ Սփիւռքի զօրաշարժին նուիրուած խորհրդաժողովի մասին:

«Քիչ առաջ Փարիզում աւարտուեց համահայկական խորհրդաժողովը, որը ուղղուած էր Սփիւռքի զօրաշարժին։ Ժողովին շուրջ 25 երկրից 150 ներկայացուցիչներ քննարկեցին համահայկական հարցեր, համահայկական խնդիրներ, ժողովն ընդունեց մի շարք բանաձեւեր եւ վերջում հանդէս եկաւ յայտարարութեամբ»,-այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը։

«Այս օրերին, երբ որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը կանգնած են ծանր մարտահրաւէրների առջեւ, երբ մեր ազգը պառակտուած է, նման կարգի պատկառելի լսարանով խորհրդաժողովը, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից հաւաքուեցին, մէկտեղելով ջանքերը քննարկեցին մեր խնդիրները, դա ունի շատ կարեւոր նշանակութիւն, եւ ամենակարեւորը ժողովին արձանագրուեց նաեւ, որ Հայաստանի պրոբլեմները միայն Հայաստանի քաղաքացիներինը չէն, դրանք ողջ հայ ժողովրդի խնդիրներն են եւ պահանջում են համազգային ու համահայկական ջանքեր այս հարցերը լուծելու համար․․․

Լաւ մնացեք սա այն դէպքերից է երբ որ ցանկացած խնդիր միասին կարող ենք»,-խօսքը եզրափակեց Իշխան Սաղաթելեանը։

facebook.com/reel/3855526058082372/?t=33

Share