Մեկնարկում է «301 Հայաստան» շարժումը՝ միտուած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ հայ ազգային արժէքների պահպանմանը

Մեկնարկում է «301 Հայաստան» շարժումը՝ միտուած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ հայ ազգային արժէքների պահպանմանը

Կայացաւ «301 Հայաստան» երիտասարդական կազմակերպութեան մեկնարկային միջոցառումը։

Շարժման առաջնորդ Աշոտ Անդրէասեանը նշեց․

«Այսօր ես յայտարարում եմ 301 շարժման մեկնարկի մասին, որը մեր գաղափարների եւ նպատակների ամբողջացման ընդհանրութիւնն է, որը միտուած է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ հայ ազգային արժէքների պահպանմանը։

Այսօր մեր երկիրը կանգնած է կործանման առաջ, եւ դա գործող իշխանութիւնների մենաշնորհն է»։

Միջոցառման ընթացքում բարձրաձայնուեցին Հայաստանի երիտասարդութեան առջեւ կանգնած կարեւորագոյն խնդիրները՝

  • ուսանողների թուի նուազում եւ կրթութեան որակի խնդիրներ,
  • երիտասարդների ապրելակերպի եւ վատ սովորութիւնների տարածման վտանգաւոր միտումներ,
  • բարոյահոգեբանական խնդիրներ եւ արժէքային ճգնաժամ,
  • ազգային ինքնութեան եւ արժէքների պահպանման կարեւորութիւն

Բանախօսները շեշտեցին, որ այս խնդիրները պահանջում են ոչ միայն քննարկում, այլեւ գործողութիւն։

«301 Հայաստան»-ը ստեղծուել է հէնց այդ նպատակով՝ ստեղծել հարթակ, որտեղ երիտասարդները կը կարողանան զարգացնել իրենց հմտութիւնները, ձեւաւորել ճիշտ արժէքային համակարգ, դառնալ ակտիւ եւ պատասխանատու քաղաքացիներ։

Շարժման նպատակը պարզ է՝ ձեւաւորել սերունդ, որը կը լինի ժամանակակից, մտածող եւ միեւնոյն ժամանակ՝ ազգային արժէքներին հաւատարիմ։

Share