Օգոստոսի 23-ին կայացել է ՀՅԴ Արցախի կառոյցի հերթական Շրջանային ժողովը։
Ժողովին ներկայ էին ՀՅԴ Բիւրոյի անդամներ Լիլիթ Գալստեանը եւ Տարօն Տօնոյեանը, ՀՅԴ Գերագոյն Մարմնի անդամ Խաչատուր Ստեփանեանը, ՀՅԴ Արցախի շրջանաւարտ Կենտրոնական կոմիտէի անդամներ, ՀՅԴ Արցախի բոլոր շրջանային մարմիններից պատուիրակներ, հրաւիրեալ ընկերներ։
Ժողովը գնահատել եւ ամփոփել է շրջանաւարտ ԿԿ-ի երկամեայ գործունէութիւնը, նախանշել նորընտիր Կենտրոնական կոմիտէի անելիքները։
Քուէարկութեան արդիւնքում ընտրուել է Կենտրոնական կոմիտէի 7 հոգանոց կազմ։ ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ է ընտրուել Արա Պուլուզեանը։
