Մեկնարկել է Իրանի 57-րդ Համահայկական խաղերը

Մեկնարկել է Իրանի 57-րդ Համահայկական խաղերը

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ մեկնարկեց Իրանի 57-րդ Համահայկական խաղերը

Չորեքշաբթի 2026 թ.-ի սեպտեմբերի 9-ի երեկոյեան բոցավառւեց Իրանի Համահայկական խաղերի 57-րդ շրջանի ջահը։

Խաղերի ջահը, որը նախապէս օրհնւել և Արարատ մարզաւանի Սուրբ Խաչ մատուռում տեղադրւել էր և որին միացել էր Արարատ լեռան լանջին միութենական լեռնագնացներիԱրա Ջահանեանի գլխաւորութեամբ,վառւած ու կանթեղով փոխադրւած կրակը։

Այս տարւայ Համահայկական խաղերի խորագիրն է «Արարատից Արարատ»-ը, որը իրագործւեց կրակն Արարատ լեռան լանջից փոխադրւած կանթեղով մինչև Արարատ կազմակերպութիւն։

Սոյն շրջանի ջահակիրն է Արամ Մարտիրոսեանը,ով աւտոմրցոյթի բազմակի չեմպիոն է և միջազգային մակարդակով գործունէութիւն է ծաւալում նոյն բնագաւառում, ջահագարդը նոյն ասպարեզում Իրանի աւտոմեքենաների առաջունթիւններ շահած և ռեկորդներ սահմանած ընկերներ Բեռնարդ Էյվազին և Միշէլ Տ. Գէորգեանը։

Միջոցառմանը ներկայ էին Հոգեւոր հայրերը, Թ.Հ.Թ. խորհուրդը, ԻԻ Խ. հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտ Արա Շահվերդեանը

ԻԻ Խ. Հարաւային Իրանահայութեան պատգամաւոր պրն Գեղարգ Մանսուրեանը,Իրանում Հայաստանի դեսպանատան դիւանագիտական անձնակազմը,Հ.Թ.Պատգ. ժողովի դիւանը,հաշւեքննիչ մարմինը,Ալիք հաստատութեան ներկայացուցիչը,Օրաթերթի խմբագրական կազմը, ազգային-քաղաքական գործիչ Սևան Դանիէլեանը, Մեծի Տանը Կիլիկիոյ վարչ. քաղաքական ժողովի անդամը, Թեհրանում գործունէութիւն ծաւալող միութիւնների նախագահները,ազգային մարմինների և հաստատութիւնների ներկայացուցիչներ, Արարատի կողքին կանգնած բարերարները, Արարատի մասնաճիւղերի վարչական ընկերները և հոծ թւով հանդիսատես։

Պետական հիւրերից Զբօսաշրջութեան և Մշակոյթի, Պատմական Կոթողների նախարար պրն Սալհելի Ամիրին, դկտ Սիրուս Ահմադին ակումբներին վերաբերւող և մասնագիտացւած մարզանքի ծաւալման գրասենիակի պետ, Սպորտի և երիտասարդութեան գրասենեակի պետ Չերաղին, Թեհրանի երիտ.և մարզանքի պատ.պրն Սոթուդէ Նեժադը, Իրանի ազգային օլիմպիական կոմիտէի ընդ.դպիր Ալի Նեժադ, Իսլ առաջնորդութեան նախարարութեան փոքրամասնութիւնների պետ տկն Մոբարհանը, քաղաքապետարանի 3-րդ շրջանի քաղաքապետը, Թեհրանի քաղխորհրդի պետը, Թեհրանի մարզական ակումբների արհմիութեան պետը և մի շարք այրեր ու մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչներ։

Սկզբում Արարատ և Տաւիղ երգչախմբերը ղեկավարութեամբ Արփի Սիմորջեան-Նազարեանի կատարեցին Տէրունական աղօթքը, այնուհետև Սկաուտական միութեան դրօշակախումբն ու թմբկահարները մուտք գործեցին դաշտ ու Իրանի Հանրապետութեան և Արարատի հիմներգերի երգեցողութեան ներքոյ ծածանւեցին միաժամանակ և Համահայկական խաղերի դրօշները։

հաղորդավար Մանիա Ղուկասեանը ողջոյնի և բարիգալստեան խօսքով բացւած համարեց 57-րդ Համահայկական խաղերը, սփռւեց Արարատ ֆուտբոլի ակադեմիայի Էդմոնդ Բզիկի գլխաւորութեամբ

մասին պատմող տեսահոլովակ։

Ապա միութիւնները այբենական կարգով մուտք գործեցին։ Նայիրի միութեան մուտքով ողջունւեց միութեան հիմնադրման 45ամեակը։ Սկաուտական միութեան դրօշակակիրները ներկայացրին դրօշների ցոյց։

Դաշտ իջան Արարատի գագաթը նւաճած լեռնագնացների 11 հոգանոց խումբը ղեկավարութեամբ վաստակաւոր մարզիկ ընկեր Արա Ջահանեանի և սփռւեց այդ մասին պատմող տեսահոլովակը, Որին յաջորդեց ջահի օրհնութեան տեսահոլովակի սփռումը նոյն պահին դասական մեքենաներով և մոտոցիկլետներով մուտք գործեցին ջահակիրն ու գարդը։

Ծափողջիւնների և հրավառութեան ներքոյ բոցավառւեց 57-րդ ջահը։

Մեքենաները շրջելով դաշտը մեծ տպաւորութիւն թողեցին հանդիսատեսի մօտ։

Ապա ամբիոնի մօտ հրաւիրւեց ԻԻ Խ. պատգամաւոր դկտ. Արա Շահվերդեանը օրւայ առիթով արտայատւելու, արտայայտւեց հիւր նախարարը ապա Կենտրոնական Վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանը։

Մարզիկների երդումը կատարեց երիտասարդ ֆուտբոլիստ Հայաստանի երիտասարդական հաւաքականի անդամ Արամէ Մինասեանը, իրաւարների երդումը բասկետբոլի իրաւարար Էւանջելին Սաֆարեանը։

Սրբազան Հօր պատգամը ընթերցեց Տէր Արիստակես Շամիրեանը։

Մարզիկների ելքից յետոյ երգչախումբը կատարեց «Ազադի» և «Էյ Իրան» երգերը։

Հաղորդավարը,ով ամբողջ ընթացքին դաշտում յայտարարում էր ծրագրի ընթացքը ներկայացրեց երեք մարզաձևերի` աքրոբաթիկ բասկետբոլի և Արարատի մինի բասկետբոլի խմբերի , Թայչիի և թեքւանդոյի ցոյցերը։

Ծրագիրը փակւած համարւելուց յետոյ ներկաները դարձեալ անցան դէպի հիւսիսային բաժին, ուր տեղակայւած էին կլասիկ շուրջ 35 մեքենաներ, որոնք մեծ հետաքրքրութիւն էին առաջացրել երկրորդ անգամ մօտենալու, միաժամանակ հնչում էր կենդանի երաժշտութիւն երիտասարդ սիրողական երաժիշտների միջոցով։

Share