Արցախի պատուիրակութիւնն այցելել է Ֆրանսիայի հայոց թեմ, յայտնում են Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովից։
«Սոյն թուականի ապրիլի 13-ին Ֆրանսիայ կատարած այցի ընթացքում Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելեանի գլխաւորած պատուիրակութեանն ընդունեց Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրեանը։ Հանդիպումը տեղի ունեցաւ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանում։

Հանդիպման ընթացքում երկուստեք շեշտուեց Արցախի ժողովրդի իրաւունքների վերականգնան ուղղութեամբ տարուող աշխատանքների կարեւորութիւնը։ Նշուեց այդ աշխատանքում միասնական ջանքերի կէտրոնացման անհրաժեշտութիւնը` միջազգային մակարդակում յաջողութիւններ արձանագրելու համար։
Մտահոգութեան առարկայ էր Հայ Առաքելական Եկեղեցու դէմ ՀՀ իշխանութիւնների կողմից սանձազերծուած ոտնձգութիւնները։ ԱՀ Ազգային ժողովի նախագահը շեշտեց, որ Արցախի ժողովուրդն ու իշխանութիւններն իրենց անուէրապահ աջակցութիւնն են յայտնել Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն եւ այդ մասին տեղեկացրել Ամենայն հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ին։
Գրիգոր Սրբազանը պատուիրակութեանը ընկերակցեց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի եւ ներկայացրեց եկեղեցու ու Ֆրանսիայի համայնքի պատմութիւնը»։
