Նման հանդիպումները, անշուշտ, չեն կարող փոխարինել նախագահական մակարդակով բովանդակային երկխօսութեանը

Նման հանդիպումները, անշուշտ, չեն կարող փոխարինել նախագահական մակարդակով բովանդակային երկխօսութեանը

Արամ Սուրէն Համբարեան
Հայ դատի Ամերիկայի յանձնախումբ (ANCA)

Հայ հոգեւոր առաջնորդների հետ նման հանդիպումները յատուկ նշանակութիւն ունեն հայ հաւատացեալների՝ Ամերիկայի տարբեր շրջաններում ապրող հոգեւորականների եւ աշխարհականների համար, որոնք այսօր խորապէս մտահոգուած են Փաշինեանի կառավարութեան՝ Հայ Եկեղեցու առաքելական յաջորդականութեան ժառանգութեան, եկեղեցական ինքնավարութեան եւ հոգեւոր ինքնիշխանութեան դէմ ուղղուած կեսարապապական ոտնձգութիւններով։ Սակայն նման հանդիպումները, անշուշտ, չեն կարող փոխարինել նախագահական մակարդակով բովանդակային երկխօսութեանը մեր համայնքի վաղուց հաստատուած քաղաքացիական կառոյցների հետ, որոնք ներկայացնում են ամերիկահայ ընտրողներին՝ ամերիկահայութեան արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթութիւնների շուրջ, որոնցից են՝

• ԱՄՆ առաջնորդութեան բացակայութիւնը՝ Արցախի փախստականների վերադարձն ապահովելու, հայ պատանդներին ազատ արձակելու, ադրբեջանական զաւթիչ ուժերի դուրսբերմանը հասնելու եւ քրիստոնէական սրբավայրերը պաշտպանելու հարցերում։

• Վարչակազմի կողմից Ադրբեջանին ամերիկեան զէնքի եւ օգնութեան տրամադրման համար կանաչ լոյս վառելը (907-րդ բանաձեւի պահանջի շրջանցում), ինչպէս նաեւ ադրբեջանցի ռազմական յանցագործների նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելը։

• Նախագահի նահանջը Հայոց ցեղասպանութեան՝ ԱՄՆ-ի կողմից ճանաչումից՝ մի յանցագործութեան, որը պաշտօնապէս ճանաչել են Սպիտակ տունը, Կոնգրեսի երկու պալատները, բոլոր 50 նահանգները եւ ՆԱՏՕ-ի աւելի քան մէկ տասնեակ դաշնակիցներ։

• Աւելի վերջին մի դէպք՝ Պետդեպարտամենտի հրաժարումը յետ կանչել ամերիկացի դիւանագէտ Էմի Կարլոնին՝ հայաթափուած Շուշիում պարելու համար՝ այդպիսով տօնելով Ադրբեջանի կողմից տեղի բնիկ հայ բնակչութեան ցեղասպանութիւնը։

Share