Ռուսաստանը, Միացեալ Նահանգներն ու Չինաստանը համատեղ հռչակագիր են ընդունել Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի եւ Սի Ծինփինի եռակողմ բանակցութիւններից յետոյ։
Հռչակագրի հիմնական կէտերն են՝
- Առաջնորդները վերահաստատել են, որ միջուկային պատերազմում հնարաւոր չէ յաղթել, եւ այն երբեք չպէտք է մղուի։
- Ռուսաստանը, Չինաստանը եւ Միացեալ Նահանգները երկխօսութիւն կը վարեն միջուկային ռիսկերը նուազեցնելու եւ միջուկային զէնքի տարածումը կանխելու համար։
- Պուտինը, Ծինփինը եւ Թրամփը համաձայն են, որ Միջազգային քրէական դատարանը եւ նմանատիպ այլ մարմիններ չպէտք է չարաշահեն իրենց լիազօրութիւնները։
- Ռուսաստանի, Չինաստանի եւ Միացեալ Նահանգների առաջնորդները նշել են, որ պետական պաշտօնեաների անձեռնմխելիութիւնը յարգելը հիմնարար նշանակութիւն ունի։
- Ռուսաստանը, Միացեալ Նահանգները եւ Չինաստանը նախատեսում են աւելացնել նաւթամթերքի արտադրութիւնն ու մատակարարումը՝ ի շահ բոլոր երկրների։
- Ռուսաստանը, Չինաստանը եւ Միացեալ Նահանգները հանդէս են եկել ՄԱԿ-ի բարեփոխման օգտին՝ կազմակերպութեանը հնարաւորութիւն տալու առաւել արդիւնաւէտ արձագանգել համաշխարհային մարտահրաւէրներին։
