Նոյեմբերի 5-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բըրբենք քաղաքի՝ Բեշիր Մարտիրոսեանի անուան երիտասարդական կենտրոնում տեղի ունեցաւ «Հայկական նախագիծ» կազմակերպութեան համահիմնադիրներ, քաղաքագէտ Էդգար Էլբակեանի եւ պատմական գիտութիւնների թեկնածու, թուրքագէտ Վարուժան Գեղամեանի բանախօսութիւնը Լոս Անջելեսի հայ համայնքի համար։
ՀՅԴ Բրբէնքի Աղբալեան կոմիտէի անունից միջացառման բացման խօսքով հանդես եկաւ կոմիտէի անդամ Ռոբերտ Մարգարեանը, որը ողջունեց ներկաներին և զեկուցաբերներին:



Բանախօսներն անդրադարձան հարաւկովկասեան տարածաշրջանային իրավիճակին, Հայաստանի եւ հայաշխարհի առջեւ ծառացած բարոյահոգեբանական խնդիրներին, պատմական ներկայ հանգրուանում ազգային գաղափարախօսութեան եւ համազգային համակարգերի արդիականացման հարցերին։
Վերջում տեղի ունեցավ հարց ու պատասխան և մտքերի փոխանակութիւն, որը տևեց մինչև ուշ գիշեր:
«Հայկական նախագիծը» մեծ կարեւորութիւն է տուել Սփիւռքի հետ յարաբերութիւններին՝ դրանք կենսական համարելով Հայրենիք-Սփիւռք անխզելի շահերի տեսանկիւնից։ Սա 5րդ տարին է որ նման միջոցառում է տեղի ունենում Բրբէնքի երիտասարդական կենտրոնում:

