Ադրբեջանի յարձակման դէմ բողոքի հաւաք Գլենդելում

Ադրբեջանի յարձակման դէմ բողոքի հաւաք Գլենդելում

Սեպտեմբեր 19ի երեկոյեան ժամը 6ից բազմահարիւր հայորդիներ տեղեկանալով Արցախի վրայ Ադրբեջանի կողմից կատարուած յարձակումների մասին հաւաքուել էին Գլենդելում գտնուող ՀՀ Հիւպատոսարանի առջև իրենց ձայնը հասցնելու ՀՀ իշխանութիւններին:

Մասնակիցների գլխաւոր թիրախը Ադրբէջանի ցեղասպան ու ռազմապաշտ քաղաքականութիւնն էր, միաժամանակ մասնակիցները պահանջեցին, ՀՀ իշխանութիւններից որպէսզի անմիջապէս հրաժարուեն Արցախը Ադրբեջանի կազմին մէջ իրենց ընդունած յայտարարութիւնից եւ ստանձնեն Արցախի անվտանգութեան երաշխաւորի իրենց սահմանադրական և բարոյական պարտաւորութիւնը:

Share