Խաղաղութեան աղօթք՝ Իսֆահանի Ս. Ամենափրկիչ վանքում

Խաղաղութեան աղօթք՝ Իսֆահանի Ս. Ամենափրկիչ վանքում

Իրանի ժողովրդի պահպանութեան եւ երկրի խաղաղութեան համար աղօթք բարձրացուեց Ս. Ամենափրկիչ վանքում*

_Կիրակի` մարտի 22-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի 《Ս. Յովսէփ Արիմաթացի》 եկեղեցում մատուցւած կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգշ. Տ. Արտաւազդ Վրդ. Շարոյեանի եւ մասնակցութեամբ թեմիս քահանայից ու դպրաց դասերի, աղօթք բարձրացւեց առ Բարձրեալն Աստւած` Իրանի ժողովրդի պահպանութեան եւ երկրի խաղաղութեան համար։

Դռնփակ ձեւաչափով այս Պատարագը մատուցւեց արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի ձեռամբ, իսկ երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի 《Կոմիտաս》 երգչախումբը։

Յատկանշական է, որ չորեքշաբթի` մարտի 18-ին, նոյն եկեղեցում, նախագահութեամբ թեմիս առաջնորդական տեղապահ Հայր Սուրբի տեղի ունեցաւ երեկոյեան ժամերգութիւն Մեծ Պահքի առիթով։ Այս արարողութիւնը նոյնպէս կատարւեց դռնփակ։
Թղթակից (Նոր Ջուղա)_@alikonline

Share