Փաշինեանը զաւթել է իշխանութիւնը, իսկ հիմա կործանում է ժողովրդավարութիւնը եւ հալածում ՀԱԵ-ն. Ամստէրդամ

Փաշինեանը զաւթել է իշխանութիւնը, իսկ հիմա կործանում է ժողովրդավարութիւնը եւ հալածում ՀԱԵ-ն. Ամստէրդամ

Միջազգային իրաւապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստէրդամը ելոյթ է ունեցել GB News-ի եթերում՝ Քամիլայ Թոմինիի հաղորդման ժամանակ եւ անդրադարձել ՀՀ իշխանութիւնների կողմից Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ գործադրուող ճնշումներին:

«ԱՄՆ-ն, ինչպէս եւ ԵՄ-ն, միջոցներ են ներդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի համար, ով իր ուղին սկսել է որպէս պոպուլիստ, իսկ յետոյ վերածուել աւտօկրատի, որը զաւթել է իշխանութիւնը՝ կործանելով ժողովրդավարութիւնը եւ հալածելով Հայ Առաքելական սուրբ եկեղեցին: Ես պատիւ ունեմ ներկայացնելու Սամուել Կարապետեանին՝ մարդու, բարերարի, Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մէկին, որն արդէն վեց ամիս է՝ գտնւում է ճաղերի հետեւում իր հաւատքի պատճառով: Ձերբակալելով իմ պաշտպանեալին՝ իշխանութիւնները դուրս եկան երկրի բարձրագոյն հոգեւորականութեան դէմ: Չորս արքեպիսկոպոս գտնւում է բանտում: Կառավարութիւնը պահանջել է Կաթողիկոսի՝ ժողովրդի հոգեւոր առաջնորդի հրաժարականը:

Ես եղել եմ Հայաստանում, որը քրիստոնեութեան բնօրրանն է: Հայ Առաքելական եկեղեցին հնագոյն քրիստոնեական եկեղեցին է, նրա պատմութիւնը թուագրւում է գրեթէ երկու հազար տարի: Լինելով այնտեղ եւ հասկանալով եկեղեցու պատմութիւնը՝ հնարաւոր չէ չզգալ նրա ուժը, նոյնիսկ եթէ հաւատացեալ չես: Սերունդներ շարունակ եկեղեցին եղել է միասնութեան վայր, կենտրոնական դեր է խաղացել հաեօց լեզուի զարգացման գործում: Իսկ այսօր այն ենթարկւում է դաժան յարձակումների»,- ընդգծել է Ամստէրդամը:

Share