Փաշինեանը Միւնխենում հանդիպել է MI6ի ղեկավարի հետ

Փաշինեանը Միւնխենում հանդիպել է MI6ի ղեկավարի հետ

ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միւնխենի անվտանգութեան համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինեանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայութեան ղեկավար Ռիչարդ Մուրի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրութիւն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Նշենք, որ սա Փաշինեանի և Մուրի առաջին հանդիպումը չէ: Մուրը MI6 գաղտնի հետախուզական ծառայութեան ղեկավար դառնալուց առաջ եղել է Մեծ Բրիտանիայի դեսպանը Թուրքիայում:

Share