Մեր ուղին շիտակ է, յաղթանակը՝ անխուսափելի. Իշխան Սաղաթելեան

Մեր ուղին շիտակ է, յաղթանակը՝ անխուսափելի. Իշխան Սաղաթելեան

Իշխանութիւնները խուզարկութիւններ են սկսել Արմաւիրի մարզի ՀՅԴ գրասենեակներում։ Մեր ընկերներից ոմանց բերման են ենթարկել եւ իրաւապահ մարմինների վատագոյն աւանդոյթների համաձայն, գործ են կարում։ Մեր երկու ընկերներ արդէն կալանաւորուել են։ Նրանք երկուսն էլ երեք պատերազմների մասնակից են։ Իշխանութեան այս հիստէրիկ վարքագիծը շատ խօսուն է՝ ցայտնոտի մէջ են ու փրփուրներից են կախւում:

Սպասելի՞ էր արդյօք մէզ համար Նիկոլի ու նրա կամակատարների նման պահուածքը։ Իհարկէ աեօ։ 4 տարի շարունակ հասարակութեան մէջ սուտ ու կեղծիք, ատելութիւն ու թշնամութիւն ներարկող այդ արարածն ուրիշ ոչնչի ընդունակ չէ։

Նա պէտք է ստի, խաբի, թունաւորի մարդկանց կեանքը եւ այդկերպ փորձի իշխանութիւն պահել։ Բայց իր այդ ջանքերն արդիւնք չէն տալու։ Ժողւուրդն արդէն գիտի՝ ով ով է մեր երկրում։ Ժողւուրդն արդէն մերժել է Նիկոլին ու իր ստոր կամակատարներին։ Նիկոլն ուշացել է։ Նրան այլեւս ոչինչ չի փրկի։ Թող որքան ուզում է շատացնի իր ապագայ քրէական գործի հատորները։ Միեւնոյն է՝ այս ամէնի վերջը շատ շուտով կտրուի։

Սիրելի ժողովուրդ, կրկին խնդրում եմ սադրանքների չտրուէք։ Մեր ուղին շիտակ է, յաղթանակաը՝ անխուսափելի։ Վաղը ժամը 17։00-ին հանդիպում ենք Ֆրանսիայի հրապարակում։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխօսնակ Իշխան Սաղաթելեան

Share