Նիկոլ Փաշինեանը ժողովրդից չի ստացել մանդատ՝ Ալիեւի պահանջով Սահմանադրութիւն փոխելու համար, մինչդեռ խորհրդարանական ընդդիմութիւնը ստացել է դա թոյլ չտալու մանդատ։
Փաշինեանը վաղուց կորցրել է փողոցի աջակցութիւնը եւ չունի հանրային ճնշում գործադրելու հնարաւորութիւն։ Նրա հիմնական գործիքներն այսօր վարչական ռեսուրսն ու ուժային կառոյցներն են, որոնք գործադրւում են ամբողջ ծաւալով։ Նոյնիսկ այդ պայմաններում, խորհրդարանական ընդդիմութիւնից չստանալով անհրաժեշտ վեց ձայնը, Փաշինեանն առաջարկում է քաղաքական գործարք։
Մեր պատասխանը յստակ է՝ Ո՛Չ։
Ալիեւի կամակատարի հետ գործարքի չեն գնում։
Ուժի, պատերազմի սպառնալիքի, վախի եւ ահաբեկման մթնոլորտում հանրաքուէ չեն անցկացնում։
Ինչ վերաբերում է սպառնալիքին, թէ համաձայնութեան չգալու դէպքում կը գնաք արտահերթ ընտրութիւնների, դրան հասնելու սահմանադրական ճանապարհը մէկն է՝ խորհրդարանը լուծարելու համար դու պէտք է հրաժարական տաս։
Ճիշտ ճանապարհի վրայ ես. հրաժարական տո՛ւր։
Իշխան Սաղաթելեան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր
